Բաժիններ՝

Օգտակար է ծնկների աշխատանքի համար

Ծնկների վիճակից է կախված մեր շարժունակությունը:

Ծնկներն առողջ պահելու լավագույն միջոցը կանոնավոր մարզումներն ու ճիշտ սնունդն են:

Եթե տառապում եք ծնկների ցավից, կամ ձեզ տանջում է արթրիտը, ապա պատրաստեք fithacker կայքի առաջարկած բաղադրատոմսն ամեն օր, որպեսզի լավացնեք հոդերի և հյուսվածքների վիճակը:

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 1 բաժակ ջուր
  • 7 գրամ դարչին
  • 2 բաժակ արքայախնձորի կտորներ
  • 1 բաժակ վարսակ
  • 1 բաժակ թարմ քամած նարնջի հյութ
  • 40 գ մանրացրած նուշ
  • 40 գ մեղր

Պատրաստման եղանակը

Վարսակը եփեք՝ տուփի վրա  գրված ցուցումների համաձայն: Նարնջի հյութը, դարչինը, մեղրն ու նուշը լցրեք բլենդերի մեջ և հարեք: Ապա ավելացրեք արքայախնձորն ու խառնեք 30 վայրկյան: Վերջում ավելացրեք վարսակն ու խառնեք, որպեսզի միատարր զանգված ստանաք:

Խառնուրդը խմեք անմիջապես կամ պահեք սառնարանում մինչև 3 օր:

Երկու շաբաթ կանոնավոր օգտագործելու դեպքում՝ կլավացնեք հոդերի և ծնկների վիճակը, կանցնեն ցավերն ու բորբոքումները:

Ինչպե՞ս է սա աշխատում

Արքայախնձորը պարունակում է բրոմելան ֆերմենտը, որը բուժում է բորբոքումներն ու այտուցները:

Այն հաճախ օգտագործվում է բորբոքային պրոցեսները բուժելու համար:

Նուշը պարունակում է սպիտակուց, մագնեզիում, կալցիում, ցինկ, վիտամին E և ալֆալինոլեիկ թթու, որոնք չափազանց անհրաժեշտ են արթրիտն ու օստեոարթրիտը բուժելու համար:

Դարչինը նվազեցնում է այտուցները: Այն նաև կանխարգելում է մկանային ցավերը:

Նարնջի հյութը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, որը դանդաղեցնում է հոդերի թուլացումը, քանի որ խթանում է կոլագենի արտազատումը:

Մեղրն ունի բնական հակաբորբոքային միացություններ, որոնք բուժում են արթրիտը, ինչպես նաև լավացնում են իմունային համակարգը:

Վարսակը նվազեցնում է բորբոքումները: Սպորտային դիետոլոգներն առաջարկում են մարզիկներին վարսակի շիլա ուտել մարզումներից հետո, որպեսզի կանխարգելեն մկանային և հոդային ցավերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս