Վարսակը, կաթը և մեղրը՝ մաշկային բծերի դեմ
Մաշկային խնդիրները կարող են ի հայտ գալ մի շարք պատճառներով՝ հղիության, արևի տակ երկար ժամանակ մնալու, ժառանգականության, և այլն: Երբեմն մաշկային բծերն ավելի են մգանում և ընդարձակվում:
Վերջերս պարզվել է, որ մեղրի և վարսակի փաթիլների խառնուրդը կարճ ժամանակում վերացնում է մաշկային բծերը: Խառնուրդն իր մեջ բացառապես բնական մթերքներ է ներառում:
Բաղադրություն
- 1 ճ/գ մեղր
- 2 ճ/գ վարսակի փաթիլներ
- Կաթ
Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք:
Մաշկը լավ մաքրեք, ապա դիմակը քսեք դեմքին: Դիմակը թողեք մնա կես ժամ, ապա լվացեք գոլ ջրով: Լավագույն արդյունքի համար դիմակը քսեք գիշերը:
Վարսակի մեջ առկա օսլան բնական սպիտակեցուցիչ է:
Ինչպե՞ս կանխարգելել մաշկային բծերի գոյացումը
Խորհուրդ է տրվում որքան հնարավոր է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Պետք է նաև ակնոց և գլխարկ կրել, հատկապես՝ ամռանը:
Ավելի շատ մրգեր և բանջարեղեն կերեք:
Օրական առնվազն 6-8 բաժակ ջուր խմեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը