Ընկուզեղենը՝ վատ խոլեստերինի իջեցման, սթրեսի, շագանակագեղձի և թոքերի քաղցկեղի դեմ
Հաճախ ընկուզեղենը համարում են անառողջ սնունդ: Սա, իհարկե, ճիշտ է միայն վերամշակված ընկուզեղենի դեպքում: Իսկ ընդհանուր առմամբ, դրանք ոչ միայն վնասակար չեն, այլև՝ չափազանց առողջարար են: Այս եզրահանգմանն է եկել «American Journal of Clinical Nutrition»-ը՝ իր հերթական հետազոտություններից մեկի արդյունքում: Ըստ այդ հետազոտության՝ բոլոր նրանք, ովքեր ընկուզեղեն են օգտագործում այլ մթերքների փոխարեն, կարողանում են կարգավորել մարմնի քաշը: Իհարկե, խոսքը մեծ քանակությամբ կիլոգրամներ կորցնելու մասին չէ: Պետք է ընդունել, որ ընկուզեղենը չափազանց օգտակար է սրտանոթային համակարգի համար:
Ընկուզեղենն իջեցնում է վատ խոլեստերինի մակարդակը
2010 թվականին անցկացված հետազոտություններից մեկի արդյունքում պարզվել է, որ օրական 1 բաժակ ընկուզեղենն իջեցնում է վատ խոլեստերինի մակարդակը 7.4%-ով: Ի հավելումն, եռագլիցերիդներն իջնում են ավելի քան 10%-ով:
Նվազեցնում է սթրեսը
Ընկույզը հարուստ է ալֆալինոլեիկ թթուներով, որոնց շնորհիվ պաշտպանում է սիրտն ուժեղ սթրեսների ժամանակ: Սովորաբար սթրեսը վատացնում է իմունային համակարգի վիճակը, սակայն, եթե կանոնավոր կերպով նուշ ուտեք, որը հարուստ է վիտամին E-ով, B խմբի վիտամիններով և մագնեզիումով, կպահպանեք իմունային համակարգը:
Շագանակագեղձի քաղցկեղ
Բրազիլական ընկույզը հարուստ է սելենով, որն օգնում է շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարում: Այս մասին պնդում են Նիդեռլանդներում արված հետազոտության արդյունքները: Սելենի բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը 60%-ով նվազում է:
Թոքերի քաղցկեղի դեմ
Ընկույզներով հարուստ դիետաները կարող են պաշտպանել թոքերի քաղցկեղի զարգացումը: Գիտնականները կարծում են, որ այս դեպքում մեծ դեր է խաղում գամատոկոֆերոլը, որը վիտամին E-ի տեսակ է:
Հրաշալի է սրտի համար
Նուշը, մշկընկույզը, բրազիլական ընկույզը և սովորական ընկույզը մեծ դեր ունեն սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու գործում, քանի որ իջեցնում են վատ խոլեստերինի մակարդակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: