Ալգորիթմը կարո՞ղ է օգնել պահպանել տեսողությունը. Google-ում վստահ են՝ այո

Արհեստական ինտելեկտի ուսումնասիրությամբ Google DeepMind ծրագիրը հետազոտում է՝ արդյոք իր տեխնոլոգիան կարո՞ղ է օգտագործվել՝ հայտնաբերելու համար աչքի հիվանդությունների վաղ ախտանիշները, որոնք հնարավոր է՝  ակնաբույժները չնկատեն։ Weforum.org կայքը գրում է, որ DeepMind-ը, որը ստեղծվել  է Google-ի կողմից 2014թ., համաձայնագիր է ստորագրել Լոնդոնում գործող աչքի հիվանդանոցներից մեկի հետ, որը նրան հնարավորություն կտա կատարել ցանցաթաղանթի հետազոտություններ, որոնք ներառվելու են ծրագրի հավելվածում։

Ալգորիթմն աշխատելու է աչքի ամենատարածված երկու հիվանդությունների բացահայտման ուղղությամբ՝ տարիքային մակուլյար դեգեներացիա և դիաբետիկ ռեթինոպատիա, որոնցով տառապում է աշխարհի շուրջ 100 մլն բնակիչ։ Ներդրված տեխնոլոգիան կուսումնասիրի լուսանկարները և կփնտրի հիվանդության նշաններ։

Ակնաբուժական հիվանդանոցի ղեկավար Պենգ թի Կաոն նշել է, որ DeepMind-ի հետ կատարովող հետազոտությունը նպատակ ունի հեղափոխական քայլ կատարել այն մեթոդներում, որոնցով ակնաբույժներն անցկացնում են թեստերը, և կարող է հանգեցնել աչքի այնպիսի հիվանդության ավելի վաղ հայտնաբերմանն ու բուժմանը, ինչպիսին է տարիքային մակուլյար դեգեներացիան։
Ակնաբույժներն ակտիվորեն օգտագործում են օպտիկական կոհերենտային տոմոգրաֆիան՝ այս հիվանդությունները հայտնաբերելու համար։ Չնայած այս համակարգն ապահովում է ցանցաթաղանթի մանրամասն լուսանկարում, այն համակարգչային տեխնոլոգիա է և պահանջում է բուժաշխատողների հատուկ ուսուցում՝ վերլուծություն կատարելու համար։

Ըստ DeepMind-ի կայքի՝ դա է պատճառը, որ սովորաբար ախտորոշումը կարող է ավելի դանդաղ իրականացվել։ DeepMind-ի հեղինակները հավատում են, որ այս տեխնոլոգիան հնարավորություն ունի ավելի արագ ախտորոշել վտանգված հիվանդներին և կանխարգելել հետևանքները։
DeepMind-ը ակնաբուժական կլինիկայի հետ համագործակցության շրջանակներում չի վճարվելու և ամբողջական հասանելիություն ունի հիվանդների բժշկական տվյալներին։ Բոլոր տվյալները գաղտնի են պահվելու, ինչը նշանակում է, որ հնարավոր չի լինելու նույնականացնել անձի ինքնությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930