Հրավիրում ենք մեր զավակներին` շարունակելու հանապազօրյա աղոթքները, որպեսզի իրավիճակի կարգավորման բոլոր ջանքերը Աստծո առաջնորդությամբ պսակվեն բարի արդյունքներով:
Փողոցում գտնվող հակադիր խմբերից պետք է խոսեն ամենափորձառուներն ու հանդարտները: Սակայն դա՝ իդեալական պայմաններում: Հարկավոր է, որ ինչ-որ մեկը կազմի գործողությունների պլան, հստակ օրակարգ՝ առաջին, երկրորդ, երրորդ: Հարկավոր է բանակցության առարկա, որ քննարկման թեմա լինի: Օրինակ՝ պատասխանատվության ենթարկել ոստիկաններին, որոնք անհամաչափ ուժ են կիրառել, հանդարտեցնել ցուցարարների շարքերում գտնվող առավել էմոցիոնալ մարդկանց: Իսկ հետո ձևակերպել նաև քաղաքական պահանջները:
Ցավոք, տեղ են գտել նաև թաղային հեղինակությունների և կրիմինալ տարրերի կողմից սադրանք հրահրելու և ցուցարարների հետ հաշվեհարդարի երեւույթներ: Մենք խստորեն դատապարտում ենք տեղի ունեցածը և անհրաժեշտ ենք համարում անհապաղ պատժել բոլոր մեղավորներին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԱԱԾ-ն ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբին իշխանություններին հանձնվելու համար ժամանակ է տվել մինչև ժամը 17:00-ն:
Միջազգային մամուլը շարունակում է ուշադիր հետևել Երևանում տեղի ունեցող իրադարձություններին` շարունակելով տեսանյութեր, լուսանկարներ և հոդվածներ հրապարակել Երևանում երեկ գիշերը կատարված իրադարձությունների մասին:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում գտնվող բժիշկներից Սալվադոր Խեչոյանն ազատության մեջ է:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է նոր մրցաշրջանում կատալոնացիների նպատակների մասին:
Մենք միանում ենք անհապաղ հետաքննություն անցկացնելու, բոլոր կողմերի զսպվածության և հանդուրժողականության դրսևորելու մասին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և այլ միջազգային կազմակերպությունների կոչերին։ Հավաքների ազատության և կամարտահայտման ազատության իրավունքները պետք է հարգվեն, իսկ կամայական կալանավորումները չեն կարող ընդունվել։ Մենք ցավակցում ենք Էրեբունու իրադարձություններում իր կյանքը կորցրած ոստիկանական սպայի (Արթուր Վանոյանի) ընտանիքին։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 1-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան:
Ստեղծված իրավիճակում մենք անիմաստ ենք համարում որևէ բան պահանջել ոստիկանությունից ու մյուս ուժային կառույցներից և մեզ իրավունք ենք վերապահում դիմել լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների։
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանը քիչ առաջ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հոսպիտալացված անձանց առողջական վիճակին և նրանց բուժման ընթացքին։
Մենք պայթյունների տակ էինք, փախել-մտել ենք մեկի տուն, որ պաշտպանվենք: Մեր հեռախոսներն են խլում եւ կոտրում: Կողքի տան մեջ պայթուցիկ է նետվել, այդտեղի երկու երեխային եւ մորը օգնել եմ դուրս գան եւ մեկ այլ տուն մտնեն: Այդ երեխաները բղավում էին, լացում, մեկը մորը հարցրեց՝ «հայրիկին սպանե՞լ են, թե վիրավորել», որովհետեւ հորը ծեծել են երեխաների աչքի առաջ»:
Երեկ ուշ երեկոյան բերման ենթարկված Հովսեփ Խուրշուդյանը ձերբակալվել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Սեդա Սաֆարյանը:
Ոստիկանությունը, քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, մեկ անգամ ևս կոչ է անում՝ զերծ մնալ արկածախնդրությունից, երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի և իրավապահ մարմինների համար չստեղծել լրացուցիչ դժվարություններ:
Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի:
«Ես մոտ ժամուկես բուժօգնություն ցույց տված մարդկանց տանն էի: Ապա ինձ տեղափոխել են տուն, հիմա ես տանն եմ՝ անկողնային պառկած եմ: Իմ սիրտը վիրահատված է, երբ վազեցի, ինքնազգացողությունս վատացավ, մարդիկ նկատեցին ու օգնություն ցույց տվեցին»,- պատմեց Ե. Պետրոսյանը:
Հուլիսի 17-ից սկսված իրադարձությունները մշտական լարվածության մեջ են պահում ողջ հանրապետությունը արդեն երկու շաբաթ: Անցած գիշերվա դեպքերը ակնհայտ դարձրեցին, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին և անցել է բացահայտ բռնությունների, որոնց հետևանքները հարվածում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու հեղինակությանը:
«Ոստիկանները մեզ ասացին՝ անցեք մի քիչ աջ՝ իբր անվտանգ հատված: Մենք մինչև գնում էինք՝ նռնակները պայթեցին: Բեկորային վնասվածքներ եմ ստացել: Հիմա ինձ լավ եմ զգում, ուղղակի ոտքս ցավում է, չեմ կարողանում քայլել»,- լրագրողների հետ զրույցում պատմեց Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող Life news-ի օպերատոր Տիգրան Գասպարյանը: Տիգրանը ևս տուժել է Սարի թաղում երեկ գիշերը տեղի ունեցած միջադեպից:
Հայաստանում տարիներ շարունակ տեղի ունեցող հանրահավաքային պայքարի ժամանակ ցուցարարներից անձը հաստատող փաստաթղթեր իրավապահ մարմինները երբևէ չեն պահանջել: «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինված խմբավորման համակիրների և աջակիցների հավաքների ժամանակ, սակայն, շատերն են նկատել, որ ցուցարարներից շատերից անձը հաստատող փաստաթղթեր են պահանջում:
Առանց դրոշմապիտակի ծխախոտ իրացնելու մեղադրանքով ձերբակալվել են Երևան-Թբիլիսի-Բաթումի գնացքի տնօրեն Գերասիմ Ավետիսյանը և ուղեկցորդ Գեղամ Կոսեմյանը: Ինչպես գրում է newsgeorgia.ge կայքը, այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության մամուլի ծառայությունը:
Այս անգամ նա մարտադաշտի էր վերածել Երևանի թաղամասերից մեկը ՝ Սարի թաղը, ուր ի համերաշխություն Սասնա Ծռեր խմբավորման ապստամբների հավաքվել էր համակիր քաղաքացիների հոծ բազմություն:
Ամերիկյան Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Երևանում կատարվող իրադարձություններին, մասնավորապես՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից Երևանում Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանն ու դրա հետևանքով տեղի ունեցող զարգացումներին:
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ի թիվս այլ սահմանափակումների, սահմանափակվել է նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց` Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի տեսակցության իրավունքը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ:
Մինո Ռայոլան, ով ներկայացնում է «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի շահերը, մեկնաբանել է ֆուտբոլիստի «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության շուրջ ստեղծված բազմաթիվ շշուկները:
ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում, եթե կան այլ լրատվամիջոցներ, որոնց աշխատակիցները տուժել են վերոնշյալ դեպքերի հետևանքով, լրագրողների նկատմամբ բռնության վերաբերյալ ցանկացած առկա փաստ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն»:
Երեկ գիշերը Սարի թաղում տեղի ունեցած միջադեպից հետո ոտքերի ու ձեռքի վնասվածք ստացած «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանն այս պահին գտնվում է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Լրագրողը տեղաշարժվել չի կարողանում: Ցույց տալով ոտքերի վնասվածքները՝ մեր գործընկերը նշեց. «Նռնակի պայթյունի հետևանքով են նման վնասվածքներ առաջացել»:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվել է երեկ Սարի Թաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ Ոստիկանության ծառայողների դեմ անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջ:
Հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ-ի գնդի գրավումից հետո վարչախումբն իրեն սպասարկող լրատվամիջոցներով մի կողմից քարոզում է, որ պետք անել հնարավորը, որպեսզի առանց արյան հանգուցալուծում լինի, միաժամանակ տմարդի ձևով` սադրանքներով, դիպուկահարներով ամեն օր տղաների վրա կրակում, վիրավորում, առանց ապաքինման տեղափոխում բանտախցեր, կտտանքների ենթարկում:
2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծով, ֆիզիկական և հոգեբանական ճնշումների կիրառմամբ կազմակերպված և լայնածավալ բռնություններ իրականացվեցին ՀՀ Ոստիկանության ուժերի կողմից, որի հետևանքով ֆիզիկական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 60-ից ավելի քաղաքացիներ, բերման ենթարկվել՝ 165-ը:
«Ժողովուրդը փորձում էր մտնել ՊՊԾ գունդ, հիմնական պատճառը սա էր, ինչն անթույլատրելի էր և նույնպես դատապարտելի է, որովհետև մենք գիտենք, թե դրանից հետո ինչ սխեմա էր գործելու, բայց ոստիկանները կարող էին շատ ավելի օրինաչափ միջոցներով այս ամեն ինչն անել: Իսկ թե ովքեր ստիպեցին, ովքեր սադրեցին ժողովրդին՝ գնալ դեպի այնտեղ՝ ես չեմ կարող ասել»: