«Մենք մինչև գնում էինք՝ նռնակները պայթեցին…». Life news-ի օպերատոր Տիգրան Գասպարյանը բեկորային վնասվածքներ է ստացել

«Ոստիկանները մեզ ասացին՝ անցեք մի քիչ աջ՝ իբր անվտանգ հատված: Մենք մինչև գնում էինք՝ նռնակները պայթեցին: Բեկորային վնասվածքներ եմ ստացել: Հիմա ինձ լավ եմ զգում, ուղղակի ոտքս ցավում է, չեմ կարողանում քայլել»,- լրագրողների հետ զրույցում պատմեց Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող Life news-ի օպերատոր Տիգրան Գասպարյանը: Տիգրանը ևս տուժել է Սարի թաղում երեկ գիշերը տեղի ունեցած միջադեպից:

Robert Ananyan and cameraman of Life News web site Tigran Gasparyan2

Նա ասաց, որ ոստիկաններն իրենց չեն զգուշացրել հնարավոր գործողությունների մասին, այլ պարզապես հորդորել են տեղափոխվել իրենց նշած վայրը:

«Այնպես չէր, որ նպատակադրված՝ մեզ վրա են գցել նռնակները»,- ասում է օպերատորը: Մինչդեռ ոստիկանների գործողություններից տուժած «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանն այն կարծիքին է, որ ոստիկանները թիրախավորել են լրագրողներին:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031