Ձերբակալվել է Հովսեփ Խուրշուդյանը
Երեկ ուշ երեկոյան բերման ենթարկված Հովսեփ Խուրշուդյանը ձերբակալվել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Սեդա Սաֆարյանը:
Հովսեփ Խուրշուդյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը` Սեդա Սաֆարյանի խոսքով` Հովսեփ Խուրշուդյանը կասկածանքը չի ընդունել, գտել է, որ իրեն 72 ժամ անազատության մեջ պահելու որոշումն անհիմն է, անօրինական, նկարագրել է տեղի ունեցածը:
Փաստաբանը պատրաստվում է վիճարկել քննիչի որոշակի գործողություններ: