
«Լրագրող-թութակներ, համաձայնություն Պոգբայի վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Յուվենթուսի» միջև չկա». Մինո Ռայոլա

Մինո Ռայոլան, ով ներկայացնում է «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի շահերը, մեկնաբանել է ֆուտբոլիստի «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության շուրջ ստեղծված բազմաթիվ շշուկները:
«Լրագրողները ասես թութակներ լինեն: Ակումբների միջև համաձայնություն չկա: Սա խաղ է իտալական և բրիտանական մամուլի միջև. ով կհայտարարի տրանսֆերի մասին առաջինը և ով է ավելի վատը»,- գրել է Ռայոլան իր թվիթերում:
Ըստ բրիտանական ԶԼՄ-ների վերջին տեղեկության, Պոգբան բուժզննություն կանցնի «մանչեսթեր Յունայթեդի համար Լոս Անջելեսում, որտեղ անցկացնում է իր արձակուրդը:
Այս ամառ Ռայոլան «Մանչեսթեր Յունայթեդ» է բերել Զլատան Իբրահիմովիչին և Հենրիխ Մխիթարյանին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը