Ինչո՞ւ են ցուցարարներից անձը հաստատող փաստաթղթեր պահանջում
Հայաստանում տարիներ շարունակ տեղի ունեցող հանրահավաքային պայքարի ժամանակ ցուցարարներից անձը հաստատող փաստաթղթեր իրավապահ մարմինները երբևէ չեն պահանջել: «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինված խմբավորման համակիրների և աջակիցների հավաքների ժամանակ, սակայն, շատերն են նկատել, որ ցուցարարներից շատերից անձը հաստատող փաստաթղթեր են պահանջում:
168.am-ի հարցին, թե՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ, օրինակ` հուլիսի 17-ից սկսած և մասնավորապես հուլիսի 27-ին Խորենացի փողոցում ոստիկանները քաղաքացիներից անձը հաստատող փաստաթուղթ էին պահանջում, ՀՀ ոստիկանությունից պարզաբանեցին, որ ստեղծված է անվտանգության գոտի, ոստիկանները պետք է իմանան` արդյոք տեղի բնակիչնե՞ր են մտնում տարածք:
168.am-ի տեղեկություններով ԱԱԾ մարմինները համապատասխան տեղեկատվություն ունեն, որ դրսից ինչ-ինչ խմբավորումներ են այս օրերի ընթացքում թափանցել Հայաստան, որոնք պետք է միանան զինված խմբավորման գործողություններին: