«Նոր Հայաստան» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Ապստամբությանը չմասնակցող Սյուզան Սիմոնյանին մի խումբ ոստիկաններ այցելեցին և հրավիրեցին ոստիկանություն: Սակայն նա չի ընդունել հրավերը՝ ասելով, որ միայն բերման ենթարկելու սանկցիայի առկայության դեպքում կարող է ենթարկվել և բերման ենթարկվել: Ոստիկանները լքեցին նրա բնակարանը»:
Իտալական իշխանությունները 5 մարդու են ձերբակալել Նիսի ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով, որի հետևանքով սպանվել էր 84 մարդ:
Թուրքիայում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 265 մարդու, հայտնել են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ադմինիստրացիայից:
Երբևէ լսե՞լ եք երիտասարդացնող էլիքսիրի մասին: Տարիներ շարունակ լսել ենք այս էլիքսիրի մասին, սակայն երբեք չենք հավատացել դրա գոյությանը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքում 25-ամյա մեքսիկացի Սերխիո Ֆրիաս Գուտիերեսի հետ վարկանիշային մենամարտ է անցկացրել:
Սիրիայի Հալեպ քաղաքին հասցված ավիահարվածների հետևանքով սպանվել է նվազագույնը 28 մարդ, ներառյալ՝ երեխաներ, հայտնում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային արտահանձնել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ապրող նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, իսլամի մասին 50-60 գրքի հեղինակ, գյուլենական շարժման հիմնադիր, ողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան մեղադրում է երկրում զինված հեղաշրջում անելու փորձի մեջ:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել այսօր՝ հուլիսի 17-ին Երեւանում կատարվող իրադարձությունների մասին։
«Յուրաքանչյուր դերասանի հետ աշխատելիս պահանջվել է անհատական մոտեցում և ես, որպես ռեժիսոր, բոլորի կարծիքը հաշվի եմ առել»,- պատմեց Վերբեքը: Նրա խոսքով` ֆիլմը չունի հստակ հաղորդագրություն, այլ ցույց է տալիս, թե ինչ է կատարվում այն մարդկանց հետ, ովքեր սպանում են` գտնվելով էկրանի առաջ:
Այս պահին Ոստիկանության Վանաձորի բաժնում են գտնվում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի բազմաթիվ աջակիցներ:
Ոստիկանական մեքենաները, զրահամեքենաները այս պահին փակել են ոստիկանության Էրեբունու բաժին տանող ճանապարհը, լրագրողներին արգելում են անցնել կամ նկարահանումներ իրականացնել:
Երևանում այսօր վաղ առավոտյան «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները, «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները գրավել են Ոստիկանության Էրեբունու շրջանի գումարտակը։ «ՀՀ մայրաքաղաքում ապստամբություն է սկսվել»,- տեղեկացրել են «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) անդամները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 270 կրակոց:
Արթուր Աբրահամը հուլիսի 16-ին անցկացրեց իր կարիերայի 50-րդ մենամարտը՝ 30-րդ անգամ հաղթելով նոկաուտով:
«Այս տեսակ ֆիլմերը, ինչպես «Անմահը», Իրանում այնքան էլ ընդունելի չեն, որովհետև այսօրվա մարդը հոգնածության ու անհանդուրժողականության է հասել»,- ասաց իրանցի կինոռեժիսորը: Նրա խոսքով` հոգնածության պատճառը մարդկանց մեխանիկական դարձած կյանքն է, որն անխուսափելի է: Նա նաև կարծում է, որ հիմա մարդիկ ֆիլմերում նախընտրում են տեսնել կարճ տեսարաններ ու կրքոտ պատմություններ:
Դանակահարություն՝ ուսով ուսին դիպչելու պատճառով:
Կարիերան ավարտած Կոբի Բրայանտը Kids Choice Sports Awards-ի վարկածով մարզական պարգևների հանձնման արարողության ժամանակ ստացել է «Լեգենդ» մրցանակը: Մրցանակը ստանալուց հետո Բրայանտին պարգևատրել են նաև ներկի ցնցուղով:
4 քաշային կարգերում բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Ռոյ Ջոնսը, ով Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, կվերադառնա ռինգ օգոստոսի 13-ին ԱՄՆ-ում Island Fights 38 պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի շրջանակներում, որը տեղի կունենա Ֆլորիդայի Island Fights 38 արենայում:
Գարեջրի պատրաստման մեջ մեծ դեր ունեն գնորդները: Գնորդների կարծիքների հիման վրա է պատրաստվում գարեջրի հաջորդ խմբաքանակը:
Շատերը կարծում են, թե նյութափոխանակությունը կարգավորելը բավական դժվար գործընթաց է, սակայն այդքան էլ այդպես չէ: Նյութափոխանակությունը կարելի է կարգավորել հատուկ թեյերի միջոցով:
«Երևի ապրիլի վերջին զոհն էր։ Թող իրենով էլ ամեն ինչ ավարտվի։ Թող գոնե այս «խաղաղությունը» պահպանվի։ Թող մեր զինվորները ծառայեն, գան, որ չվախենան ծառայելուց, ահուսարսափով չգնան»,- ասում է տիկին Անահիտը։