Բաժիններ՝

«Որքան ուշացնում են Ժիրայր Սէֆիլյանին մեզ մոտ բերելը, այնքան իրավիճակն ավելի է սրվում». Սէֆիլյանի համակիրներ

Երևանում այսօր վաղ առավոտյան «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները, «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները գրավել են Ոստիկանության Էրեբունու շրջանի գումարտակը։ «ՀՀ մայրաքաղաքում ապստամբություն է սկսվել»,- տեղեկացրել են «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) անդամները:

ՀԽ անդամները ոստիկաններին զգուշացրել են, որ չեն բանակցում և պահանջում են Ժիրայր Սէֆիլյանին: «Վլադիմիր Գասպարյանի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանը մեզ մոտ է: Հիմա պետք է բանակցի, որ Ժիրայր Սէֆիլյանին նույնպես բերեն մեզ մոտ, որպեսզի սկսենք բանակցությունները: Բանակցութունները մեր կողմից իրավասու է վարել միայն Ժիրայր Սէֆիլյանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀԽ մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Նրանց հիմնական պահանջն է.

«Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը»:

Ոստիկանական մեքենաները, զրահամեքենաները վաղ առավոտից փակել են ոստիկանության Էրեբունու բաժին տանող ճանապարհները: Խորենացի փողոցը նույնպես փակ է։ Լրագրողներին ևս թույլ չեն տալիս առաջանալ։ Ըստ լուրերի՝ ոստիկաններից մեկը վիրավոր է և վիրահատվում է Մուրացանի հոսպիտալում։ Քաղաքի այդ հատված տանող փողոցներն ամբողջությամբ փակված են բեռնատար մեքենաներով: Այս պահի դրությամբ ոստիկանությունը դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: Էրեբունի վարչական շրջանի բնակչությանը հրահանգվել է դուրս չգալ իրենց բնակարններից, իսկ ովքեր էլ դրսում են, ճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողանում գնալ տուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս