Բաժիններ՝

Էրդողանը կոչ է արել Օբամային արտահանձնել թուրք հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային արտահանձնել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ապրող նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, իսլամի մասին 50-60 գրքի հեղինակ, գյուլենական շարժման հիմնադիր, ողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան մեղադրում է երկրում զինված հեղաշրջում անելու փորձի մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ես դիմում եմ ԱՄՆ նախագահին: Ես ասում էի, որ դուք կա՛մ արտաքսեք այդ մարդուն, կա՛մ արտահանձնեք, սակայն ինձ չլսեցին: Հիմա՝ հեղաշրջման այդ փորձից հետո, ես դարձյալ ասում եմ՝ նրան արտահանձնեք Թուրքիա: Եթե մենք ռազմավարական գործընկերներ ենք, ապա դուք պետք է կատարեք մեր խնդրանքը»,- հայտարարել է Էրդողանը:

Անձամբ Գյուլենը շաբաթ երեկոյան դարձյալ հայտարարել է, որ խռովությանն առնչություն չունի:

Ավելի վաղ քարոզիչը հասցրել էր դատապարտել երկրում հեղաշրջման փորձը: Օբաման դեռ չի մեկնաբանել Գյուլենին արտահանձնելու Անկարայի խնդրանքը:

Թուրքիայի ղեկավարությունը երկար տարիներ է փորձում հասնել Գյուլենի արտահանձնմանը Թուրքիա: Եթե նրան արտահանձնեն, ապա Թուրքիայում նա կենթարկվի քրեական պատասխանատվության գյուլենականների ցանցի կազմակերպման համար: Հիշեցնենք, որ գյուլենական շարժումն իր դպրոցներն ունի աշխարհի 160 երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031