
Արհեստական ինտելեկտի օգնությամբ պատրաստված իդեալական գարեջուր

IntelligentX ընկերությունը որոշել է պատրաստել իդեալական գարեջուր՝ օգտագործելով արհեստական ինտելեկտը:
Գարեջրի պատրաստման մեջ մեծ դեր ունեն գնորդները: Գնորդների կարծիքների հիման վրա է պատրաստվում գարեջրի հաջորդ խմբաքանակը:
Այժմ արդեն վաճառքում են գարեջրի 4 հիմնական տեսակներ: Գարեջրի պատվիրատուները փորձելուց հետո պատասխանում են մի շարք հարցերի, որոնց պատասխանները հաշվի առնելով՝ ստեղծվում են գարեջրի մյուս տեսակները: Կարծիքներ թողնելու համար գնորդները պետք է պատասխանեն Facebook Messenger-ի համապատասխան բոթի հարցերին:
Մշակված ալգորիթմը, հիմնվելով կարծիքների և պատասխանների վրա, մշակում է գարեջրի հաջորդ խմբաքանակի բաղադրատոմսը:
IntelligentX ընկերությունը նախատեսում է պատրաստել գարեջրի բոլոր տեսակները: Հետագայում առանձին ձեռնարկով կհրապարակվեն բոլոր բաղադրատոմսերը:
Գարեջրերն արդեն դուրս են եկել վաճառքի: Բոլոր տեսակների մեկ շիշն արժե 4.50 դոլար:
Սիրարփի Աղաբաբյան