
Ռոյ Ջոնսը կվերադառնա ռինգ օգոստոսի 13-ին

4 քաշային կարգերում բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Ռոյ Ջոնսը, ով Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, կվերադառնա ռինգ օգոստոսի 13-ին ԱՄՆ-ում Island Fights 38 պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի շրջանակներում, որը տեղի կունենա Ֆլորիդայի Island Fights 38 արենայում:
Ռոյ Ջոնսի հակառակորդը կլինի 40-ամյա ամերիկացի բռնցքամարտիկ Ռոդնի Մուրը: Հիշեցնենք, որ իր վերջին մենամարտը Ռոյ Ջոնսն անցկացրել է մարտի 20-ին Ֆինիքսի (ԱՄՆ, Արիզոնա) Celebrity Theatre արենայում և հաղթանակի է հասել՝ նոկաուտի ենթարկելով ММА-ի մարտիկ Վայրոն Ֆիլիպսին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը