Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով սպանվել է 265 մարդ
Թուրքիայում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 265 մարդու, հայտնել են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ադմինիստրացիայից:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ սպանվել է 104 ապստամբ, մյուս զոհերը քաղաքացիական անձինք են, որից 20 մարդ մասնակցել է ապստամբ զինվորականների կողմից բախումներին:
Վիրավորների թիվը հասնում է 1500-ի:
Ապստամբությունից հետո կալանավորվել է 2389 մարդ, ներառյալ բարձրաստիճան զինվորականներ: Իրենց պաշտոններից զրկվել է տարբեր մակարդակների 2745 դատավոր, ներառյալ՝ երկրի Գերագույն դատավոր Ալփարսլան Ալթանը, հայտնում է BBC-ն: