![](/banners/BeFunky-design.jpg)
Ոստիկաններն այցելել են Սյուզան Սիմոնյանի բնակարան. նա մերժել է ոստիկանության հրավերը
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/Syuzan-Simonyan.jpg)
«Նոր Հայաստան» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Ապստամբությանը չմասնակցող Սյուզան Սիմոնյանին մի խումբ ոստիկաններ այցելեցին և հրավիրեցին ոստիկանություն: Սակայն նա չի ընդունել հրավերը՝ ասելով, որ միայն բերման ենթարկելու սանկցիայի առկայության դեպքում կարող է ենթարկվել և բերման ենթարկվել: Ոստիկանները լքեցին նրա բնակարանը»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն քիչ առաջ հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»: Ըստ ԱԱԾ-ի՝ «Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձնվելը կազմակերպելու համար»: