Լսե՞լ եք երիտասարդացնող էլիքսիրի մասին
Երբևէ լսե՞լ եք երիտասարդացնող էլիքսիրի մասին: Տարիներ շարունակ լսել ենք այս էլիքսիրի մասին, սակայն երբեք չենք հավատացել դրա գոյությանը:
Ըստ healthywayoflife կայքի՝ երիտասարդության էլիքսիրն արդեն գտնված է:
Երիտասարդության էլիքսիրի բաղադրության հիմնական բաղադրիչը կտավատի յուղն է: Այն կանխարգելում է ազատ ռադիկալների վնասն ու պայքարում է կնճիռների դեմ:
Էլիքսիրի օգտակար հատկանիշները
- Այն հարուստ է օմեգա-3, օմեգա-6 և օմեգա-9 ճարպաթթուներով:
- Պարունակում է լիգնաններ, հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են լյարդի համար, հատկապես՝ կիտրոնի հետ համադրած:
- Հարուստ է վիտամին C-ով, որն ամրացնում է իմունային համակարգը, արյունատար անոթների վիճակը և կանխարգելում է մի շարք հիվանդություններ:
- Բաղադրության մեջ մտնող սխտորը մաքրում է արյունն ու վերացնում է տոքսինները:
- Պայքարում է ազատ ռադիկալների և տարիքայի բծերի դեմ:
Բաղադրություն
- 100 մլ կտավատի յուղ
- 2 միջին կիտրոն
- 1 պճեղ սխտոր
- 500 գ մեղր
Սխտորի կեղևը մաքրեք: Կիտրոններն ու սխտորը լցրեք բլենդերի մեջ և լավ հարեք: Ավելացրեք կտավատի յուղն ու մեղրը, կրկին լավ խառնեք, մինչև համասեռ զանգված ստանաք: Խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարանը:
Օրական 3 անգամ ընդունեք այս էլիքսիրից 1 ճ/գ չափով: Էլիքսիրը պետք է ընդունել ամեն ուտելուց կես ժամ առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը