Բաժիններ՝

Հալեպում ավիահարվածների հետևանքով սպանվել են տասնյակ մարդիկ

Սիրիայի Հալեպ քաղաքին հասցված ավիահարվածների հետևանքով սպանվել է նվազագույնը 28 մարդ, ներառյալ՝ երեխաներ, հայտնում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը, տեղեկացնում է BBC-ն:

Ըստ տեղեկությունների՝ ավիահարվածները հասցվել են սիրիական կամ ռուսական ինքնաթիռների կողմից քաղաքի արևելյան շրջաններին, որոնք վերահսկվում են ապստամբների կողմից:

AFP գործակալության թղթակիցը Հալեպից հաղորդել է, որ քաղաքի մի քանի հատվածների վրա նետվել են «տակառային ռումբեր»:

Ռումբերից մեկն ընկել է հոսպիտալի վրա, ինչի հետևանքով տուժել են հիվանդներ և հիվանդանոցի աշխատակիցները:

Սիրիայի կառավարությունը, իր հերթին, պնդում է, որ իրենց վերահսկողության տակ գտնվող արևմտյան շրջանները արկակոծվել են ապստամբների կողմից, սպանվել է նվազագույնը 1 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031