Սեխի օգտակար հատկանիշները

Սեխը դդմազգիների ընտանիքին պատկանող բոստանային մշակաբույս է։ Այն հարուստ է մի շարք սննդարար տարրերով, օրինակ՝ վիտամին C-ով և վիտամին A-ով: Բացի այդ, սեխը հարուստ է պղնձով, B խմբի վիտամիններով, կալիումով, ֆոլատով, մագնեզիումով և մանրաթելերով:

Մեկ բաժակ սեխը պարունակում է 1,5 գրամ պրոտեին: Այն նաև պարունակում է՝

  • Վիտամին K
  • Նիացին
  • Խոլին
  • Կալցիում
  • Ֆոսֆոր
  • Ցինկ
  • Պղինձ
  • Մանգան
  • Սելեն

1. Սեխը խթանում է իմունիտետը

Սեխը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք խթանում են իմունային համակարգն ու կանխարգելում են ինֆեկցիաները: Սեխը պարունակում է վիտամին C, որն էլ կանխարգելում է ազատ ռադիկալների վատ ազդեցությունը, լավացնում է իմունիտետը:

Կարդացեք նաև

2. Կանխարգելում է քաղցկեղը

Սեխը բոլոր մրգերի մեջ ամենաշատ վիտամին A պարունակողն է: Վիտամին A-ն հզոր հակաքաղցկեղային վիտամին է:

3. Պոլիֆենոլի աղբյուր է

Սեխը պարունակում է 2 յուրօրինակ ֆիտոսննդարար տարրեր՝ կարոտենոիդներ և կուկուրբիտացին: Այս երկու հակաօքսիդանտները կանխարգելում են քաղցկեղը, սրտանոթային համակարգի և նեյրոդեգեներատիվ խանգարումները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս