Բաժիններ՝

Facebook Messenger-ի 7 հնարավորությունները

Facebook-ն ունի 1,5 միլիարդ գրանցված օգտատեր: Ամենատարածված սոցցանցերից մեկը հաղորդագրությունների փոխանցումը հեշտացնելու համար մշակել է Facebook Messenger հավելվածը, որը հեղափոխական էր սոցցանցերի համար: Facebook-ի հավելվածն այնքան արագ տարածում գտավ, որ գործարկումից կարճ ժամանակ անց բոլոր սմարտֆոնների համար դարձավ պարտադիր:

Lifekacker.ru կայքն առաջարկում է ծանոթանալ Facebook Messenger-ի 7 գործառույթի:

Կարճ հաղորդագրություններ

Facebook Messenger-ը կարելի է օգտագործել ոչ միայն կայքում գրանցված ընկերների հետ կապ հաստատելու համար: Հավելվածի թարմացված տարբերակներում հնարավոր է նաև ընթերցել և ուղարկել կարճ SMS հաղորդագրություններ: Այս տեմպերով Facebook Messenger-ը կարող է ամբողջությամբ փոխարինել սմարտֆոնների հաղորդագրությունների բաժնին:

Կարդացեք նաև

pizap.com14678120229501

Բոթեր

Բոթերը դարձել են թարմացված Messenger-ի գլխավոր նորությունը: Բոթերի միջոցով կարող եք պատվիրել ավիատոմսեր, գտնել հետաքրքիր ֆիլմեր, կարդալ թարմ պատմություններ, և այլն:

Կարճ տեսանյութեր

Ձանձրալի հաղորդագրություններ գրելու փոխարեն՝ Facebook-ի զրուցարանում կարող եք ուղարկել կարճ տեսահաղորդագրություններ: Տեսանյութի առավելագույն տևողությունը 15 վայրկյան է:

vubaaeono3apmyusl9lk_1467655562

Մարզական խաղեր

Եթե զրուցարանում չկա ակտիվ մեկը, ում հետ կցանկանայիք զրուցել, ապա կարող եք դրա միջոցով խաղեր խաղալ: Կարող եք խաղալ շախմատ, բասկետբոլ, ֆուտբոլ: Հավելվածի հեղինակները խոստանում են, որ խաղերի թիվը գնալով ավելի է մեծանալու:

Կոորդինատներ

Facebook Messenger-ի ամենաօգտակար գործառույթներից մեկն այն է, որ կարող եք ձեր զրուցակցին ուղարկել ձեր կոորդինատները: Այս գործառույթի շնորհիվ կարող եք ավելի հեշտ կողմնորոշվել տեղանքում:

pizap.com14678121044591

Անակնկալներ

Facebook Messenger-ը լի է տարատեսակ և շատ հետաքրքիր անակնկալներով: Հավելվածում պարբերաբար կարող եք հանդիպել նոր իմոջիների կամ զվարճալի պիտակների: Հետաքրքիր փոփոխությունները զրուցարանում գրեթե ամեն օր են:

Օրվա փիսիկը

Եթե ձեր օրը չի ստացվել, և դուք անտրամադիր եք, ապա այդ դեպքում Facebook Messenger-ը կօգնի ձեզ: Պարզապես ուղարկեք հաղորդագրություն՝ @dailycute տեքստով, և ձեր տրամադրությունը միանգամից կփոխվի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս