Բաժիններ՝

300.000 մարդ պաշտպանել է Էրիկ Կանտոնայի թեկնածությունը

Կանտոնան առաջարկել է իրեն՝ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Նրա ելույթով տեսանյութը դիտել են ավելի քան 15 մլն օգտատեր:

«Ես՝ Էրիկ Կանտոնան, Անգլիայի հավաքականի ապագա մարզիչը, խոստանում եմ երբեք չպարտվել փոքր սառցե կղզուց թիմի, որտեղ դարպասապահը ռեժիսոր է, իսկ մարզպի օգնականը՝ նախկին ատամնաբույժ:

Ես կաղոթեմ ֆուտբոլային Աստվածներին, որպեսզի վերջ դրվի անգլիական դարպասապահների վրայի անեծքին:

Ես չեմ փակի բերանս խաղերի ժամանակ, կարծես թե իմ խոսքերը մեծագույն գաղտնիք են ամբողջ աշխարհի համար:

Կարդացեք նաև

Ես խոստանում եմ երբեք չքննադատել Ուեյն Ռունիին, եթե միայն նա չտեղափոխվի այլ ակումբ:

Ես պատրաստ եմ ժամանակավորապես հրաժարվել իմ պաշտոնական «Էրիկ Արքա» տիտղոսից և ընդունել համեստ «Էրիկ Բոսսը»:

Ես խորհրդական կվերցնեմ Սըր Ալեքս Ֆերգյուսոնին, իսկ օգնական՝ իմ լավ ընկեր Պետեր Շմեյխելին:

Ես հայտարարում եմ հանրաքվե: Եթե Դուք ուզում եք ինձ, թողեք #CantoYES հաշթեգը, իսկ եթե ինչ-որ պատճառներով դեմ եք՝ #CantoNO հաշթեգը»,- ասել է Կանտոնան:

Ֆրանսիացու թեկնածությունը պաշտպանել են 302 հազար օգտատեր, այն դեպքում երբ դեմ են քվեարկել 288 հազար մարդ:

https://www.youtube.com/watch?v=J4fKnwDXXY0

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս