Բաժիններ՝

Աշուլուկ զորավարժարանում հրթիռային շարժիչներ են պայթում

Ռուսաստանի Աստրախանի մարզի զորավարժարանի պահեստում բռնկած հրդեհն ուղեկցվում Է ուժգին պայթյուններով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի ուժային կառույցների աղբյուրը:

Աստրախանի մարզի Խարաբալիի շրջանի Աշուլուկ զորավարժարանի տարածքի պահեստում հրդեհն սկսվել է հունիսի 20-ի առավոտյան: Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին կրակը տեղափակվել է: Մերձակա բնակավայրից տարահանվել  շուրջ 600 մարդ:

«Հրդեհն ուղեկցվել է ուժգին պայթյուններով: Նախնական տվյալներով՝ պահեստում եղել են պահեստամասեր, այդ թվում՝ հրթիռային շարժիչներ, դրանք պայթել են»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, զորավարժարանի թիրախ-հրթիռների ոչ մարտական մասերի պահեստարաններից մեկում պլանային աշխատանքների ընթացքում սկսել է այրվել հրթիռի շարժիչը: Պատահարի հետեւանքով տուժածներ չկան: Պատահարի վայր Է մեկնել պաշտպանության նախարարության հանձնախումբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930