Իրավապահ մարմինները Ինգուշեթիայում հատուկ գործողությունների ժամանակ ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հավաքագրողին: Այս մասին ՏԱՍՍ-ին փոխանցել են հանրապետությունում իրավապահ մարմինները:
Մարտակերտում գրեթե բոլորը կամուֆլյաժով են: Քաղաքն ամենեւին մարդաշատ չէ: Այն շատ է տուժել հրթիռահրետակոծություններից: Սահմանից ընդամենը 2,5 կիլոմետր հեռու է գտնվում քաղաքը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 14-ին մասնակցել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նիստին:
Մոսկվան գիտակցաբար Ադրբեջանին զենք է վաճառել ՀԱՊԿ-ում իր դաշնակցի դեմ պատերազմի համար, news.am-ի փոխացմամբ՝ այս մասին գրում է Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։
Քուրդ աշխարհազորային Ինքնապաշտպանության ժողովրդական ուժերը (HPG) հերքել են Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարությունը, թե երկրի արևելքում ռազմական ուղղաթիռի անկումը պայմանավորված էր տեխնիկական խափանումներով: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ քրդական կողմն իր վրա է վերցրել դրա վթարի պատասխանատվությունը:
2016-ի ապրիլ 1-2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից գրավված Լելե թեփե բարձունքը կամ բլուրը գտնվում է Հորադիզ գյուղի և Հորադիզ կայարանի միջև՝ դեպի Արաքս գտնվող հատվածում՝ գետից դեպի հյուսիս:
ատուկ են ուզում մարդիկ անձնավորել իբր թե Սէֆիլյան անձի և նրան չսիրողների հարց է. էստեղ անձերի մասին չի, այլ մտածելակերպի: Սէֆիլյանը, լինելով ժամանակին զորամասի հրամանատար, շատ լավ գիտի՝ ինչի մասին է խոսքը, և եթե նա այսօր արտահայտվում է այլ կերպ, դա իր անձնական կարծիքն է, որի հետ ես համաձայն չեմ և դա էլ իմ իրավունքն է: Ոչ մեկից վախենում եմ, ոչ էլ մեկից խուսափում, որ նամյոկներով խոսեմ, դա իմ ստիլը չի, այսօր առիթավորվել է մի հոծ զանգված նույն Սէֆիլյանի ասածից ու հենց էդ զանգվածի մասին եմ ես խոսում, ոչ թե անձի:
Երեք ահաբեկիչներ սրճարանում կրակ են բացել գնդացրից, որտեղ տեղակայված է եղել իսպանական ֆուտբոլային ակումբի երկրպագուների ասոցիացիան: Ֆան ակումբի հաղորդագրության մեջ ասվում է, որ հարձակման արդյունքում զոհվել են 16 մարդ, իսկ ևս 20 հոգի ստացել են տարբեր վնասվածքներ:
«Լուրջ չէ նստել, քարտեզի վրա հաշվել: Ավելի անլուրջ է դառնում google-ից հանած քարտեզի հիման վրա տեսանյութ պատաստելը: Եկեք չտրվենք մանիպուլյացիաների. քարտեզ են ներկայացրել՝ հյուսիսն ու հարավը խառնած, նշել են, որ տեղում չեն եղել, այսինքն՝ չլինելով այնտեղ` հաշվարկներ են կատարել»:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշատպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն աջ կիսապաշտպան ու ընդգրկվել մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:
Մայիսի 14-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 16 շենքի մոտակայքում գտնվող չգործող էլ.ենթակայանի տանիքը․տուժածներ չեն նկատվում:
Ապրիլի 1-4-ը դա բոլորը հասկանում էին, հիմա, երբ իրավիճակը ռազմաճակատում փոքր-ինչ հանդարտվել է, մեզանից շատերը դարձյալ սկսեցին կրկնել Արցախ-Ադրբեջան պատերազմի վերաբերյալ հակառակորդի քարոզչության թեզերը` երբեմն ղեկավարվելով ազնիվ, իսկ երբեմն` ոչ այնքան ազնիվ նկատառումներով: Երեւի մտածում են, որ հիմա արդեն կարելի է: Մյուս կողմից էլ՝ պետք է ընդունել, որ Հայաստանն այլ ելք չունի, քան ունենալ կարծիքների լայն սպեկտր՝ բոլոր, անխտիր բոլոր թեմաներով:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Ավստրիա կատարելիք այցի շրջանակներում կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Ջոն Քերին կայցելի Սաուդյան Արաբիա, Ավստրիա, Բելգիա, Բուրնա և Վիետնամ մայիսի 14-26-ին:
Ռուսական РБК թերթի ղեկավարության փոփոխության պատճառների մասին պետք է հարցնել հոլդինգի սեփականատերերին:
«Երբ դու կանգնած ես լինում դաշտում մշակի դիակի առաջ, որին սպանել է ադրբեջանցի դիպուկահարը, ի՞նչ անմարդկային տեսակ ես, որ կարող ես կոչ անել, որ երկկողմանի իրենց զուսպ պահեն, ավելի զուսպ մեռնե՞ր այդ մշակը, հա՞, որ դաշտը հետ գործ էր անում, սա ի՞նչ ձև է, այդ ամեն ինչը բոլոր ասպարեզներում է հայերի հետ կապված…»:
Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե իբր հայկական կողմը քիմիական զենք է կիրառել Ադրբեջանի դեմ, ուղղակի անհեթեթ են եւ նպատակ ունեն թաքցնելով սեփական զինուժի վայրագությունները` սլաքներն ուղղել Հայաստանի եւ հայկական զինված ուժերի դեմ:
Հրամանատարներն են փաստում, որ երբ հայ պայմանագրային զինծառայողները զգում են, որ թիկունքն ամուր է, իսկական առյուծներ են:
Մայիսի 14-ին, ժամը 03.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 37 շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ինչպես միշտ, մայիսի 16-ին Վիեննայում կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպումից որևէ նոր բան սպասել պետք չէ, և այն որևէ հետևանք չի ունենալու, թեև ցանկացած հանդիպում, բանակցություն, դրա բացակայությունից լավ է: Բայց մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հանդիպել են միջնորդների մասնակցությամբ, և այդ հանդիպումները որևէ արդյունք չեն տվել: Ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:
Մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Մայիսի 13-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 անձանց:
Մայիսի 13-ին, ժամը 15.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:
«Կարծում եմ, որ այդ հանդիպումն ագրեսորի ներման ակտ է: Վիեննայում կայանալիք բանակցությունները նախադեպ են ստեղծում, որպեսզի ապրիլյան պատերազմը կրկնվի ամեն ամիս, քանի որ Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի խախտումը հանգեցրեց այն բանին, որ բանակցային գործընթացը չի կարող վերականգնվել՝ առանց հավելյալ նախապայմանների: Մայիսի 16-ին մենք կտեսնենք, թե ինչպիսի հավելյալ անհրաժեշտ պայմաններ են դրվել Ադրբեջանի առջև: Եթե այդ հավելյալ պայմանները չլինեն, դա կնշանակի՝ ագրեսորի ներում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Ռուսաստանի Դաշնության առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է վերադառնալ Իսպանիա:
Հայաստանը պետք է պնդի, որպեսզի կատարվեն իր պահանջները, իր նախապայմանները: Վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել, որ պատերազմ չի եղել, և մարդիկ չեն զոհվել, որևէ մեկի գլուխը չեն կտրել:
Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել: Նշված առաջնությանը մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի Քունկ Ֆուի ֆեդերացիաների հավաքականները:
Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով 60 (53 արկ), 82 (142 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (30 արկ) ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (30 կրակոց):
Միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների կոնգրեսական Թեդ Փոն:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի մասին, ով դարձավ գոլի հեղինակ թիմերի մեջ վերջին հանդիպման ժամանակ: