Բաժիններ՝

«Դրանք ոչ թե ուղղակի տարածքներ են, այլ դրանք ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված սահմաններն են». ԼՂՀ ակտիվիստը՝ տարածքների կորստի մասին

«Ինչպես գիտեք, այս ապրիլյան պատերազմի ընթացքում տարածքներ կորցրեցինք՝ և հյուսիսում (Թալիշում), և՛ հարավում»,-  այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ, ակտիվիստ Մարգարիտա Քարամյանը:

Նրա համար շատ զավեշտալի է, որ ոչ ոք համառորեն չի խոսում այն մասին, որ դրանք ոչ թե ուղղակի տարածքներ են, այլ դրանք ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված սահմաններն են:

«Ինձ թվում է՝ բոլոը պետք է հասկանան, որ դրանք դիրքեր չեն, այլ մեր երկրի, հանրապետության պետական սահմանն է, որ ճեղքվել է, խախտվել է, որի արդյունքում մենք ունեցել ենք 100-ից ավելի զոհեր ու մենք կորցրել են բնակավայր՝ Թալիշ գյուղը։ Ու այդ տարածքները կորցնելու հետևանքով ռմբակոծության տակ են և՛ Թալիշը, և՛ Մատաղիսը,  ռմբակոծության տակ են հայտնված Իրանի հետ մեր սահմանապահ զորքերի գունդը:

Այն, ինչ խոսում են, որ դա ռազմավարական, մարտավարական ոչ մի նշանակություն չունի, բացառապես սուտ է, որովհետև մենք բոլորս հայտնված ենք ռմբակոծության տակ: Ես ուղղակի չեմ հասկանում՝ ինչպես են պետական մակարդակով ասում, որ տարածքները մեզ համար նշանակություն չունեն. Ինչպե՞ս կարող են պետական սահմանները նշանակություն չունենալ մեզ համար»,- նշեց Մ. Քարամյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս