Բաժիններ՝

«Լիվերպուլ»-«Չելսի». Բենտեկեի գոլը թույլ տվեց «Լիվերպուլին» ոչ-ոքի կորզել

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրից տեղափոխված խաղում «Լիվերպուլն» «Էնֆիլդում» ընդունեց Լոնդոնի «Չելսիին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

32-րդ րոպեին իր հաշվին դիպուկ հարված գրանցեց «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, իսկ ավելացված 2-րդ րոպեին Բենտեկեն պարտությունից փրկեց Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին:

«Լիվերպուլը» (59 միավոր) գտնվում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում, իսկ «Չելսին» (49 միավոր) գրավում է 9-րդ տեղը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս