Վ. Բաղդասարյանն ասաց, որ, եթե նման անուններ կան, ապա այդ բոլոր անունների շրջանակներում ուսումնասիրություններ կիրականացվեն
Առայժմ Բրյուսելում ծրագրված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կիսում է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մտահոգությունը՝ ԱԺ-ում պատգամավորների հետ փակ հանդիպման մանրամասների մասին բարձրաձայնելու վերաբերյալ:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել Գերմանիայի խոշորագույն մեդիակոնցեռններից մեկի՝ Axel Springer AG-ի ղեկավար Մատիաս Դեպֆներին, ով իր աջակցությունն է հայտնել գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանին, հայտնում է Deutsche Welle-ն:
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում ապրիլի առաջին օրերին ծավալված թեժ մարտերից հետո Արցախի հերոսների ցանկում ավելացավ եւս մեկ անուն, մյուս բոլորից ամենաերիտասարդը, թվով 24-րդը։ Մայիսյան եռատոնի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով 19-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչումը։
«2016թ. հունվարին հանրապետության սպառողական շուկայում արձանագրվեց էական գնաճ՝ 2.2%, այնուհետև՝ հաջորդ երեք ամիսներին, արձանագրվել է գնանկում, մասնավորապես՝ փետրվարին՝ 1.4%, մարտ և ապրիլ ամիսներին՝ 0.3%-ի սահմաններում: Վերջին երեք ամիսներին արձանագրված ընդհանուր գնանկումը կազմել է 2.1%: 2016թ. ապրիլին 2015թ. դեկտեմբերի նկատմամբ հանրապետության սպառողական շուկայում գնաճը կազմել է 0.1%»,- ասաց նա:
Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին անցկացված զորահանդեսի հայտամրցույթի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 300 միլիոն ռուբլի (4,5 մլն դոլար), վկայում են ՌԴ պետգնումների պորտալի տվյալները:
Ազգային ժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ` ՀՀ կառավարության առաջարկով: Օրակարգում 16 հարց է, այդ թվում` «Հրազդան-Ցեմենտ» ՓԲ ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին օրինագիծը:
56-ամյա կնոջ ազգականը ցանկացել է կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ դաժան բռնության ենթարկել նրան ու սպանել:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այց կկատարի Ադրբեջան:
Անհայտ տղամարդն այսօր դանակով հարձակվել է Գերմանիայի Գրաֆինգ-Մյունխեն քաղաքի (Բավարիա) երկաթուղային կայարանի մոտ հավաքված ուղևորների վրա:
Հետպատերազմյան քննարկումներում վերջերս 2 վտանգավոր ուղղություն առանձնացավ: Առաջինը Գիտությունների Ազգային Ակադեմիայի ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանի պնդումն էր, թե Հայաստանը սկզբունքորեն չի կարող ունենալ ռազմաարդյունաբերական համալիր:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, հայտնում է TASS-ը՝ հղում կատարեկով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը հայտարարություն է տարածել ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցության վերաբերյալ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Մի քանի ֆուռ օգնություն ուղարկելուց հետո Սամվել Ալեքսանյանը որոշել է անմիջապես վերականգնել կրած վնասը ու մայիսի 2-ից 1 դոլարով թանկացրել է մեկ պարկ ալյուրի գինը։ 15 տարի է, ինչ Հայաստանում ալյուրի գինը թելադրում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՓԲԸ-ի Բաղրամյանի ալրաղաց գործարանը։
Պարզվում է, «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունը տարիներ շարունակ լավ էլ քաջատեղյակ է եղել, որ Սպարտակ Դանիելյանը կալանավայրից խարդախություններ է անում, բայց ի զորու չեն եղել կանխել նրա հանցավոր գործունեությունը։
ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկը` Արմեն Գոնդրաչյանը, Քարվաճառում երգում է զինվորների և կամավորականների համար: Նա նաև օգնություն էր բաժանում զինվորներին:
Քյոլնում Urban Burgery ռեստորանն ստիպված են եղել փակել սպառնալիքների պատճառով, որոնք ռեստորանն սկսել էր ստանալ այն բանից հետո, երբ կերակրացանկում հայտնվել էր «Էրդողան-բուրգեր» անվանումով ուտեստ, հայտնում է Local-ը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Թուրքիայի դատախազությունը մեղադրանք չի առաջադրել Ալփարսլան Չելիկին, ով ենթադրաբար ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովին սպանած զինյալն է՝ ասելով, թե հավականաչափ ապացույցներ չունի նրան մեղադրանք առաջադրելու համար:
Նախօրեին Բուլղարիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի բազմազգ համատեղ զորավարժությունները՝ «Պլատինե առյուծ 16-3»-ը, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ:
Բրիտանիան կկորցնի իր միջազգային ազդեցությունը, եթե լքի Եվրամիությունը, Times-ին ուղղված նամակում գրել են ԱՄՆ 13 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները:
Մայիսի 10-ին, ժամը 02.30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում այրվել է տուն, որը մարվել է տեղի ուժերով:
Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Մայիսի 10-ին, ժամը 00.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «Մուլտի Լիոն» գազալցակայանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 10-ին, ժամը 02.57-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածի 24-րդ կմ-ին քարեր են թափվել. անհրաժեշտ է օգնություն:
Բիրմինգհեմցիների վարչության նախագահ Սթիվ Հոլլիսը հաստատել է, որ բանակցությունները տեղի են ունեցել ուրբաթ: Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Ասթոն Վիլլան» այլևս հետաքրքիր չէ ակումբի սեփականատեր Ռենդի Լերներին, ում ծախսերը 10 տարվա մեջ կազմել են 347 մլն եվրո: