Բաժիններ՝

Որևէ խորհրդակցություն չի հրավիրվել․ ՀՀ նախագահի խոսնակը հերքում է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շտապ խորհրդակցություն չի հրավիրել։

Քիչ առաջ 168․am-ի զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանն, անդրադառնալով ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններին այն մասին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ավտոբուսի պայթյունից անմիջապես հետո խորհրդակցություն է հրավիրել, ասաց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

 Ավելին, ըստ նրա, այն անձանցից շատերը, որոնք, ըստ տարածված լուրերի խորհրդակցության պետք է հրավիրված լինեին նախագահի մոտ, այս պահին դեպքի վայրում են։ Ուստի, նրա վստահեցմամբ, այդ լուրերն ապատեղեկատվություն են։

Տեղեկացնենք, որ լուրեր էին տարածվել, թե Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության է հրավիրվել ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու այլ բարձրաստիճաններ:

Քննարկման թեման իբրև թե եղել է Երևանի Հալաբյան փողոցում 63 համարի ավտոբուսի պայթյունը:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտարարություն էր տարածել Երևանում մարդատար ավտոբուսի պայթյունի վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, ասվում է.
«Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակայինծառայությունը:

Առողջապահությաննախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս