«Տեղահանությունն ինքնին կարող է Ցեղասպանության էֆեկտ ունենալ». Էնդրյու Վուլֆորդ

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի ղեկավար, Մանիտոբայի համալսարանի (Կանադա) (President of the International Association of Genocide Scholars, University of Manitoba, Canada) պրոֆեսոր Էնդրյու Վուլֆորդը (Dr. Andrew Woolford) «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց, որ Կանադայում կարծես նորմ է դարձել, որ ամեն անգամ խոսում են որոշակի տարածքների ու դրանցում տեղի ունեցած Ցեղասպանության մասին.

«Տեղահանությունը նախերգանքն է սպանությունների: Մենք բոլորս մարդիկ ենք ու ստեղծում ենք փոխհարաբերություններ պետության հետ, տարածքի, հողի հետ ու սա բերում է այն հարցին, թե ինչ է նշանակում տեղահանությունը ու ինչպես ենք վերաբերվում տեղահանությանը: Տեղահանություն նշանակում է ինչ-որ բան իր տեղից, իր դիրքից հանել ու տանել՝ որոշակի գործողություն անելով: Տեղահանությունը ոչ թե նախերգանքն է ոչնչացման, սա մեր ունակության առաջին գիծն է՝ պահպանել մեր հավաքական գիտակցությունը: Այս առումով Ցեղասպանության ուսումնասիրության խնդիրը իսկապես իր մեջ ներառում է տարբեր չափումներ: Տեղահանությունն ինքնին կարող է Ցեղասպանության էֆեկտ ունենալ»:

Ըստ նրա՝ Ցեղասպանության կանխարգելումը մի ոլորտ է, որտեղ կարևոր ներդրում են ունեցել ուսումնասիրողները, քանի որ, նրա խոսքով, կանխարգելման գործում կարևոր դեր ունեն տվյալները, տվյալների մշակումը, ինֆորմացիան.

«Հետազոտողներն ուսումնասիրում են այն գործոնները, որոնք պատճառ են դարձել Ցեղասպանության: Ցեղասպանությունը անսպասելի հանցնանք է, մարդիկ անսպասելի կերպով են հայտնվում այդ իրավիճակում: Երբևէ սա չի եղել ճշգրիտ գիտություն, դրա համար էլ մեծ ռիսկ կա, որ քաղաքական գործիչները կարող են ոչինչ չանել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս