Բաժիններ՝

«Ես աշխարհի լավագույն գերծանր քաշայինն եմ և Կլիչկոյին կարող եմ հաղթել միայն ես». Թայսոն Ֆյուրի

Գերծանր քաշային կարգի WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ ինքը հանդիսանում է աշխարհում միակ մարդը, ով ընդունակ է հաղթել Վլադիմիր Կլիչկոյին:

«Ես աշխարհի լավագույն գերծանր քաշայինն եմ, իսկ մնացած բոլոր չեմպիոնները ինքնակոչներ են: Ես կզբաղվեմ նրանցով այն բանից հետո, երբ երկրորդ անգամ հարցերը կլուծեմ Կլիչկոյի հետ: Միակ մարդը, ով կարող է հաղթել Կլիչկոյին, ես եմ:

Ես ունեմ այն, ինչը հնարավոր չէ սովորեցնել. դա կամ դու ունես, կամ ոչ: Ռոբոտներին կարելի է հաղթել, միայն եթե դու ոչ ստանդարտ բաներ ես անում»,- ասել է Ֆյուրին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս