«Չի կարելի Հայաստանի Հանրապետության շահի հաշվին սպասարկել ադրեջանական շահը»

«Հայ-ռուսական հարաբերություններն այսօր վտանգավոր փուլում են: Այս քառօրյա ծանր պատերազմը ցույց տվեց, որ մեր հարաբերություններն այն մակարդակի վրա չեն, ինչ ակնկալիք ուներ ՀՀ շարքային քաղաքացին»,- այսօր ՀՀ և ՌԴ պաշտպանության ոլորտի խորհրդարանականների նիստի շրջանակներում հայտարարեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Ըստ նրա` այսօր գոնե Հայաստանում ապրում ենք բաց հասարակությունում, և կան չոր փաստեր, որոնք հայ-ռուս բարեկամության օգտին չեն խոսում: Կողմ արտահայտվելով, որ հայ-ռուսական հարաբերությունները լինեն հավասար և գործընկերային սկզբունքով, պատգամավորը նշեց, որ չի կարելի Հայաստանի Հանրապետության շահի հաշվին սպասարկել ադրեջանական շահը:

Խ.Քոքոբելյանի կարծիքով` ոչ ոք չի կարող արդարացնել ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստի տեղափոխումը և ոչ ոք չի կարող ասել, որ դա Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել չէր: Նա շեշտեց, որ Ռուսաստանը պետք է ադեկվատ գնահատական տա Ադրբեջանի գործողություններին և դադարեցնի հարձակողական սպառազինության մատակարարումը:

Տեսանյութեր

Լրահոս