Բաժիններ՝

Պեսկովը գերմանական թերթից ներողություն է խնդրել Պուտինի խոսքերի համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ներողություն է խնդրել գերմանական Süddeutsche Zeitung թերթից, որի սեփականատեր Պուտինը նշել էր ամերիկյան Goldman Sachs բանկին, գրում է BBC-ն:

Հիշեցնենք, որ երեկ «ուղիղ կապի» ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ գերմանական թերթը, որն առաջինն էր մատչում ստացել «պանամական փաստաթղթերին», մտնում է մեդիահոլդինգի մեջ, որը պատկանում է ամերիկյան ֆինանսական Goldman Sachs կորպորացիային:

«Այսինքն՝ ամենուր պատվիրատուների ականջներն են երևում: Դրանք երևում են, սակայն անգամ չեն կարմրում»,- այսպես էր մեկնաբանել Պուտինը օֆշորների մասին փաստաթղթերի հրապարակումը:

Պուտինի հայտարարությունից հետո գերմանական թերթը հերքել էր իր կապը Goldman Sachs-ի հետ: Թերթը Sueddeutscher Verlag հրատարակչության դուստր ընկերությունն է, որը 81,25%-ով պատկանում է Suedwestdeutsche Medien Holding-ին, իսկ 18,75%-ը՝ մասնավոր անձանց:

«Իհարկե, մենք ներողություն ենք խնդրել ու ներողություն կխնդրենք նաև պարբերականից»,- հայտարարել է Պեսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս