Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել երկխոսության և փոխզիջումների միջոցով. Նարիշկին

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը լրագրողներին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տանող ճանապարհն անցնում է երկխոսության եւ փոխզիջումների միջով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Խաղաղության վերականգման ճանապարհը միշտ եւ ամենուրեք անցնում է երկխոսության եւ փոխզիջումների միջով, եւ այդ երկխոսությանն ու փոխզիջմանը երկուստեք հարկավոր է ձգտել մշտապես»,- ընդգծել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նարիշկինը նաեւ նշել է, որ Ռուսաստանը «այդ շատ բարդ ու ծանր հակամարտության ողջ ընթացքում եռանդուն աշխատանք է կատարել ու շարունակում կատարել, նաեւ Մինսկի խմբում, որպեսզի փորձի կարգավորել այդ հակամարտությունը»: «Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, գուցե ավելի, քան որեւէ այլ երկիր, շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության վերականգնմամբ»,- ասել է նա:

Նա հիշեցրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության եւ ԱԳ նախարարության ղեկավարները զրույցներ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի իրենց պաշտոնակիցների հետ, համապատասխան հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Տեսանյութեր

Լրահոս