«Այս պահին արյուն հանձնելու անհրաժեշտություն չկա». Էդուարդ Շարմազանով
Արյուն հանձնելու անհրաժեշտություն այս պահին չկա: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հարցին, թե արդյոք կարիք կա՞ արյուն հանձնելու:
Է.Շարմազանովը նշեց, որ զրուցել է առողջապահության նախարարի հետ, եթե արյուն պաշարելու կարիք լինի, կդիմեն:
«Այս պահին արյուն հանձնելու անհրաժեշտություն չկա»,- ասաց Է.Շարմազնովը:



