
Մեկնարկում է Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարը

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկում է Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարը:
Այս տարի հուշամրցաշարին կմասնակցեն մոտ 80 մարզիկներ՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Զինաիդա և Յուրի Սիմոնյանի անվան հրաձգության մարզադպրոցից, Գյումրու թաղապետարանի հրաձգության մարզադպրոցից, Վանաձորից, Բանակի կենտրոնական մարզական ակումբից, ինչպես նաև կմասնակցեն Վրաստանի հավաքական թիմի 5 մարզիկ` օլիմպիական չեմպիոնուհի Նինո Սալուկվաձեի գլխավորությամբ:
Մրցաշարը մեկնարկում է ապրիլի 1-ին և եզրափակվի ապրիլի 3-ին: