Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով այն տեղեկություններին, թե ինքը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուներից Սասուն Միքայելյանին «դաբրո» է տվել՝ ասաց. «Անհեթեթ խոսակցություններին չեմ ուզում անդրադառնալ»:
Բելգիայի կառավարությունը Բրյուսելի օդավակայանում որոտացած պայթյուններից հետո երկրում տագնապի ամենաբարձր աստիճան է հայտարարել:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ առաջին պայթյունի ձայնը լսելի է եղել տերմինալի մուտքից 200 մետր հեռավորության վրա, երկրորդ պայթյունը՝ ավելի մեծ ուժգնությամբ, որոտացել է հենց տերմինալի շենքում, հայտնում է LifeNews-ը:
Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին որոտացած պայթյուններին հաջորդող իրադարձությունները Բյուսելում ՀՀ դեսպանության ուշադրության կենտրոնում են: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Բյուսելում ՀՀ դեսպանությունը հետևում է զարգացումներին: Նորությունների մասին կտեղեկացնենք»,- գրել է նա:
Դ.Հարությունյանի խոսքով՝ համակարգերի տեխնիկական ապահովումը պետք է աուդիտի համար բաց լինի բոլորի համար, ընտրացուցակները մասերի բաժանելու և սարքերի մեջ ներբեռնելու գործընթացը նույնպես պետք է վերահսկելի լինի քաղաքական ուժերի և միջազգային դիտորդների կողմից: Նա հայտնեց, որ փորձագետների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի ընտրություններից հետո ցուցակները ծրագրային եղանակով համեմատվեն միմյանց հետ, ինչը հնարավորություն կտա համոզվելու՝ արդյոք անձը մի քանի ընտրատեղամասերում մասնակցե՞լ է ընտրություններին, թե՞ ոչ:
«Բանակցել՝ չի նշանակում զիջել»,-այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով ընդդիմության և քաղհասարակության հետ համագործակցելու առաջարկի ընդունման մասին:
Ազգային ժողովում քննարկվում է Ընտրական օրենսգրքի նախագիծը:
Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում որոտացել են պայթյուններ, սակայն դեռ չի հաստատում ահաբեկչության փաստը, գրում է Politico թերթը:
սկեպար-Կիրանց շրջանցիկ ուղիով երթեւեկելիս ,միջպետական ավտոճանապարհի եզրին կարելի է տեսնել եռահարկ շքեղ մի առանձնատուն, որի ներքին հարդարման աշխատանքները տարիներով չեն կատարվում, այնտեղ բնակվող չկա:
Ժամը 09:50-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, բախվել են 29-ամյա Արամ Դանիելյանի վարած Honda մակնիշի 34 DA 444 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 239 ԼՍ 67 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նվազագույնը 11 մարդ է սպանվել ու տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ Բրյուսելի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով:
Կենտրոնական բանկը հայտարարությամբ տեղեկացնում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն` Հայաստանի Հանրապետություն տարածքում գործող գրավատները կարող են տրամադրել միայն անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ սպառողական վարկեր: Ընդ որում` սպառողական վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով:
Տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 7 տոկոսով ավելացել են։ Աճ է արձանագրվել ինչպես ատոմակայանում, այնպես էլ ՋԷԿ-երում և ՀԷԿ-երում։ ՀԱԷԿ-ում արտադրության ծավալներն ավելացել են 1,8, ջերմային կայաններում՝ 2, հիդրոկայաններում՝ ավելի քան 27 տոկոսով։
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է զգալի կրճատի ՆԱՏՕ-ի վրա արվող ծախսերը:
«Հիվանդը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, շնչում է արհեստական սարքի միջոցով: Նա բժշիկների վերահսկողության տակ է»,-ասաց Շուշան Հունանյանը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի իրավական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի խմբի ներկայացուցիչներին, ինչպես նաև մի շարք այլ կոնգրեսականների և սենատորների ներկայացրել է 2017թ. ԱՄՆ կողմից տրամադրվող արտաքին օգնության շրջանակներում ամերիկահայ համայնքի առաջնահերթությունները:
Ահաբեկչությանը հակազդելու անսպասելի մարզումներ են անցկացվել Արևմտյան ռազմական շրջանի զորամասերում ու միավորումներում, որոնք տեղակայված են Մերձմոսկվայի չորս կայազորների տարածքում։
ANA (All Nippon Airways) ավիաընկերության համակարգչային համակարգում խափանումը Ճապոնիայի տասնյակ օդանավակայաններում մարտի 22-ին հանգեցրել է 87 ներքին ավիաչվերթի չեղյալ հայտարարման:
Մարտի 22-ին, ժամը 09.10-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան եւ մասնակցել քաղաքապետին առընթեր ճարտարապետական խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են մի շարք նախագծերի իրականացմանն առնչվող հարցեր:
Մահացել է Intel կորպորացիայի հիմնադիր Էնդրյու Գրոուվը: Այս մասին տեղեկությունը հրապարակված է կորպորացիայի կայքում:
YouТube վիդեոհոսթինգում հրապարակվել է տեսագրություն, որտեղ երևում են Boeing 737-800 ինքնաթիռի թռիչքի վերջին վայրկյանները, որը կործանվել էր շաբաթ օրը Դոնի Ռոստովի օդանավակայանում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 22-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահեն մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մարտի 22-ին՝ժամը 09:30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Անհայտ անձինք՝ կոտրելով էլեկտրոնային փոստը, գողացել են բրիտանացի երգչուհի Ադելի անձնական լուսանկարները եւ տեղադրել համացանցում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Նրանց ձեռքում է հայտնվել, մասնավորապես, երգչուհու հղիության ժամանակ արված լուսանկարները, ինչպես նաեւ նրա երեք տարեկան որդու՝ Անջելոյի լուսանկարները:
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը ծանուցել է, որ նկարահանվելու Է վեցերորդ «Տերմինատոր»-ը: Նոր ֆիլմում նա պատրաստվում է կատարել գլխավոր դերը: Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, այդ մասին Շվարցենեգերը հայտարարել է Ավստրալիայի Իններորդ ալիքի եթերում:
«Երևան ջուրը» տեղեկացնում է, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի պատճառով մարտի 23-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 24-ը ժամը 8.00-ն կդադարեցվի Արցախի պողոտայի, «Նաիրիտ» գործարանի և Երևանի ՋԷԿ-ի ջրամատակարարումը:
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել Twitter սոցիալական կայքում: