
Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչության հետևանքով 17 մարդ է զոհվել. կան տասնյակ վիրավորներ

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նվազագույնը 17 մարդ է սպանվել ու տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ Բրյուսելի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով: Վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի, ԶԼՄ-ները հայտնում են 24 վիրավորի մասին, ինչպես նաև հոսպիտալացման կարիք ունեցող 42 ուղևորի մասին:
Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանում Երևանի ժամանակով ժ. 11:20-ի սահմաններում 2 պայթյուն է որոտացել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ առաջին պայթյունի ձայնը լսելի է եղել տերմինալի մուտքից 200 մետր հեռավորության վրա, երկրորդ պայթյունը՝ ավելի մեծ ուժգնությամբ, որոտացել է հենց տերմինալի շենքում: