«Բանակցել՝ չի նշանակում զիջել». Հովիկ Աբրահամյան

«Բանակցել՝ չի նշանակում զիջել»,-այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով ընդդիմության և քաղհասարակության հետ համագործակցելու առաջարկի ընդունման մասին:

Նրա խոսքով՝ իրենք շատ լավ մշակույթ ունեն ձևավորված, բանակցում են ընդդիմության հետ, որպեսզի լսեն ողջամիտ առաջարկություններ. «Եթե լինեն նման առաջարկություններ, անպայման կընդունվեն իշխանությւոնների կողմից»:

Դիտարկմանը, թե ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է, որ այդկերպ փորձում են ճնշել իշխանություններին, որպեսզի վերջիններս սկզբունքային զիջումների գնան, վարչապետն այսպես պատասխանեց. «Ես ուզում եմ մշակույթն ու ճնշումը տարանջատենք, մշակույթ է ձևավորված ու մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն, որ կհնչեցվի ընդդիմության կողմից, ընդունել: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր ընդդիմության յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության»:

Տեսանյութեր

Լրահոս