ԸՕ-ի առավելություններն՝ ըստ Դավիթ Հարությունյանի

Այսօր խորհրդարանի նիստերի դահլիճում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ է կազմակերպել` ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման նպատակով: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ Հայաստանն այն քիչ երկրներից է, որ նախապես հրապարակում է ընտրողների ցուցակները: Ըստ նրա՝ կարելի է դրանք ներբեռնել և համոզվել՝ արդյոք նույն մարդը երկու տարբեր ընտրատեղամասերում ընդգրկվա՞ծ է, թե՞ ոչ:

Դ.Հարությունյանի խոսքով՝ համակարգերի տեխնիկական ապահովումը պետք է աուդիտի համար բաց լինի բոլորի համար, ընտրացուցակները մասերի բաժանելու և սարքերի մեջ ներբեռնելու գործընթացը նույնպես պետք է վերահսկելի լինի քաղաքական ուժերի և միջազգային դիտորդների կողմից: Նա հայտնեց, որ փորձագետների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի ընտրություններից հետո ցուցակները ծրագրային եղանակով համեմատվեն միմյանց հետ, ինչը հնարավորություն կտա համոզվելու՝ արդյոք անձը մի քանի ընտրատեղամասերում մասնակցե՞լ է ընտրություններին, թե՞ ոչ:  «Շատ կոնստրուկտիվ առաջարկներ են և կբարձրացնեն վստահությունը ընտրությունների նկատմամբ»,- ասաց Դ.Հարությունյանը:

Նա նշեց, որ այժմ քննարկում են, որ կուսակցություններին հնարավորություն տրվի 2 վստահված անձ ունենալ տեղամասերում, ԶԼՄ-ների ներկայության հետ կապված կարծես լուծում է գտնվում՝ սահմանափակվում է յուրաքանչյուր ԶԼՄ կողմից հավատարմագրվող լրագրողների թիվը, օրինակ, ներկայացնի 50 լրագրող: Տեղական դիտորդների հետ կապված, ըստ Դ.Հարությունյանի, դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031