Բաժիններ՝

Կադրեր՝ Բրյուսելի օդանավակայանի պայթյուններից հետո

Ականատեսները հաղորդում են, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում 2 պայթյուն է որոտացել:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ առաջին պայթյունի ձայնը լսելի է եղել տերմինալի մուտքից 200 մետր հեռավորության վրա, երկրորդ պայթյունը՝ ավելի մեծ ուժգնությամբ, որոտացել է հենց տերմինալի շենքում, հայտնում է LifeNews-ը:

Դեպքի վայր են ժամանել հատուկ ծառայությունների աշխատակիցներ, բժիշկներ ու ոստիկաններ:

Հրապարակված կադրերից երևում է, թե ինչպես է օդանավակայանի շենքից ծուխ բարձրանում, մարդիկ խուճապահար վազելով հեռանում են:

Ներկայում օդանավակայանից մարդկանց տարհանում են: Տեղի ԶԼՄ-ները հայտնում են տուժածների մասին: Դեպքի պատճառները պարզվում են:

https://www.youtube.com/watch?v=Bhb3kOzWe4k

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս