«Բրյուսելում ՀՀ դեսպանությունը հետևում է պայթյուններին հաջորդող զարգացումներին». Տիգրան Բալայան

Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին որոտացած պայթյուններին հաջորդող իրադարձությունները Բյուսելում ՀՀ դեսպանության ուշադրության կենտրոնում են: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Բյուսելում ՀՀ դեսպանությունը հետևում է զարգացումներին: Նորությունների մասին կտեղեկացնենք»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն է եղել, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա 14 զոհ և 30 վիրավոր: Բրյուսելի օդանավակայանի ադմինիստրացիան որոտացած երկու պայթյուններից հետո հորդորել է հեռու մնալ օդանավակայանի տարածքից: «Օդանավակայանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել< i>: Կառույցից մարդկանց տարհանում են: Մի եկեք օդանավակայանի տարածք: Թռիչքները հետաձգվել են»,- ասվում է գրության մեջ: Ըստ որոշ տվյալների` պայթյունը տեղի է ունեցել American Airlines-ի թռիչքների սրահում:

Տեսանյութեր

Լրահոս