Բաժիններ՝

Սահմանամերձ Ոսկեպարում դղյակներ են կառուցել, որ հիմա դատարկ են

tesankyun.am. Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ուղիով երթեւեկելիս ,միջպետական ավտոճանապարհի եզրին կարելի է տեսնել եռահարկ շքեղ մի առանձնատուն, որի ներքին հարդարման աշխատանքները տարիներով չեն կատարվում, այնտեղ բնակվող չկա:

Սահմանամերձ Ոսկեպար գյուղում կան շուրջ մեկ տասնյակ շքեղ առանձնատներ , որոնք անբնակ են: 1990-ական թվականներին դրանք կառուցել են ռուսաստանաբնակ ոսկեպարցիները,որոնցից շատերի գործերը նախկինի նման բարվոք չեն: Չհայտարարված պատերազմի ժամանակ սխրանքներ գործած Ոսկեպարի բնակիչների մի զգալի մասը հիմնական բնակություն է հաստատել Ռուսաստանի Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում, որին կատակով Նոր Ոսկեպար են կոչում:

Ամեն տարի, օգոստոսի առաջին կիրակի օրը, երբ ոսկեպարցիները տոնում են Վարդավառը, ռուսաստանաբնակ ոսկեպարցիները կարճ ժամանակով հայրենի գյուղ են վերադառնում:

1981թ. Ոսկեպարի ութամյա դպրոցն ուներ 306 աշակերտ, այժմ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը դրանից շուրջ 5 անգամ պակաս է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։