
Երևանում «եզդայի» պարապմունքի ժամանակ երիտասարդ աղջիկը Nissan-ով բախվել է Honda-ին. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, բախվել են 29-ամյա Արամ Դանիելյանի վարած Honda մակնիշի 34 DA 444 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 239 ԼՍ 67 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել խաչմերուկում տեղադրված գովազդային վահանակին՝ տապալելով այն:
Nissan-ի կին վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ը հաշվառված է «VIP ավտոդպրոց» ՍՊԸ-ի հաշվեկշռում և այդ պահին վարորդին ավտոմեքենա վարել էր սովորեցնում մեքենայի սեփանականատեր, 59-ամյա Աշոտ Վարդանյանը:
Մանրամասներն` այստեղ