Մախաչկալայում սպանվել է լեզգիական «Սադվալ» ազգային շարժման առաջնորդ Նազիմ Հաջիևը, հայտնում է TASS-ը:
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ: Ս.թ. մարտի 20-ին լեռնային գոտում և նախալեռնային տարածաշրջաններում դիտվել են ձյան տեսքով տեղումներ` որոշ հատվածներում առատ, իսկ ցածրադիր գոտում` հիմնականում անձրևի տեսքով:
Հայտարարության հեղինակները նաև ընդգծել են, որ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությամբ կշարունակեն աշխատել հակամարտող կողմերի հետ խնդրի կարգավորման տարրերի շուրջ` նվազեցնելու բռնության ռիսկերը և իրականացնելու ծրագրեր, որոնք կնպաստեն ժողովուրդների միջև անմիջական շփմանը:
Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում «Բավարիան» հաղթեց «Քյոլնին» (1:0), իսկ Դորտմունդի «Բորուսիան»` «Աուկսբուրգին» (3:1):
Վայոց ձորի Խաչիկ գյուղում գայլի հարձակումից տուժած 75-ամյա Ռոզա Հարությունյանին պատրաստում են վերականգնողական վիրահատության: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը, կնոջ մոտ արձանագրվել են դեմքի և վերին վերջույթների վնասվածքներ:
«Երևան ջուրը» տեղեկացնում է, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի պատճառով մարտի մարտի 23-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի նաև Արցախի պողոտայի, «Նաիրիտ» գործարանի և Երևանի ՋԷԿ-ի ջրամատակարարումը:
Դիտարկմանը, թե շատ կոնկրետ մեղադրանքի մասին է խոսքը՝ մարտի մեկի դեպքերի, Գ. Իսագուլյանն այսպես արձագանքեց. «Արտգործնախարարին մեղադրել Հայաստանի ներքին կյանքի որևէ գործընթացի մեջ, առնվազն պետք է եսիմինչ լինել»:
Տեղեկությունների համաձայն՝ գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով ջրով են ծածկվել Բաքվի մի շարք փողոցներ:
Մարտի 20-ին, ժամը 12.30-ին, «Ռենաուլտ Լոգան» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Թուրքիայում Բելգիայի դեսպանը ԱԳՆ է կանչվել՝ կապված անցած շաբաթ Բրյուսելում ի պաշտպանություն «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) կազմակերպված ակցիայի հետ, հայտնում է Reuters-ը:
Մարտի 22-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, մարտի 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Նապոլին» հաղթեց «Ջենովային» (3:1), «Ռոման» ոչ-ոքի խաղաց «Ինտերի» հետ (1:1), իսկ «Յուվենթուսը» ջախջախեց «Տորինոյին» (4:1):
ԱՄՆ ծովային հետևակների ստորաբաժանումը ուղևորվել է Իրաք, որպեսզի աջակցություն ցուցաբերի ԴԱԻՇ-ի դեմ պայքար մղող միջազգային կոալիցիային: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Զինված ուժերում աղբյուրին:
Տեսահսկման սարքերի տվյալները, որոնք ստացել է ոստիկանությունը Ստամբուլի ահաբեկչության վայրից, վկայում են, որ մահապարտ-ահաբեկիչը հարձակումը պլանավորել էր իսրայելցի զբոսաշրջիկների դեմ՝ հետևելով նրանց այն պահից ի վեր, երբ վերջիններս դուրս են եկել իրենց հյուրանոցից, հայտնում է Haberturk պորտալը:
ՌԴ գլխավոր շտաբը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «ձգձգում է» Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի խախտման դեպքերի արձագանքման ընդհանուր կանոնների ընդունումն ու նախազգուշացրել է, որ կարող է կիրառել այդ պայմանները միակողմակի կարգով, հայտնում է BBC-ն:
Հարցին, թե ի՞նչն է խանգարում իշխանություններին, որ հրապարակեն այդ ցուցակները և ցույց տան, որ իրենք այդ հարցում խնդիր չունեն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ցուցակները փակցնել նշանակում է մարդկանց՝ առավել ևս պետական չինովնիկական կառույցների աշխատողներին պարտադրել գնալ և մասնակցել ընտրություններին՝ հակառակ դեպքում ղեկավարությունն այլ տրամադրվածություն կունենա: Բայց նաև սա է մարդու ազատ կամքի արտահայտման ձևերից մեկը»:
Ըստ ԼՂՀ ագային վիճակագրության ծառայության տվյալների՝ 2016թ. փետրվարին նախորդ ամսվա համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.7 տոկոս գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 1.5 տոկոս գնանկմամբ:
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ (2:2), իսկ «Ռեալը» ջախջախեց «Սևիլիային» (4:0):
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է հավաքների ընթացքում ծրագրով նախատեսված միջոցառումների մասին: Ըստ նախարարի, դրանք կեզրափակվեն ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերով, որոնցում հաշվի կառնվի ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Տիգրան Ս.-ն:
Հարցին, թե հիմնավո՞ր համարում է ՀԱԿ-ի քննադատությունը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց․ «ՀԱԿ ասելով` ո՞ւմ նկատի ունեք։ Մեջբերեք, օրինակ, թե ինչ էին ասում Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը․․․ ՀԱԿ-ը լայն հասկացություն է։ Ասեք՝ ՀԱԿ-ից ինչ-որ քաղաքական գործիչներ, որոնք չեն ուզում ոչինչ տեսնել, դրական ոչինչ տեսնել չեն ուզում, գիտեն իրենց ապագա ճակատագիրը, գիտեն իրենց ռեսուրսները, դրա համար պետք է անընդհատ վրեժխնդրությունը ժողովրդից հանեն, շպրտեն, կեղտոտեն, ցեխոտեն՝ «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» վերնագրով շարժվելով առաջ»։
«Նշմարվում է, թե գալիք ընտրություններում հատկապես դիմության դաշտում ովքեր են լինելու, այսինքն՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միասնական գործընթացներին մասնակցելը, անկախ նրանից, թե նրանք միասնական ցուցակներո՞վ կմասնակցեն, թե՞ տարբեր ցուցակներով, արդեն իսկ նշմարելի է: Իհարկե, այդ ճամբարին միանալու ցանկություն ունեցող կուսակցությունների թիվը շատ-շատ է, ցավոք, այդ կուսակցություններից շատերը չունեն այն հեղինակությունը և մարդկանց քանակը, որ հայտ ներկայացնեն, ու իրենց ներկայությունը կոալիցիոն կառավարությունում լինի ցանկալի, բայց չեմ բացառում, որ մինչև ընտրություններն ինչ-որ քաղաքական ուժեր ևս կարող են միանալ այդ կոալիցիային»:
Երկնային դատավորը չի ճանաչում քաղաքականություն, իսկ մեր երկրայինները հաճախ ուրիշ բան չեն էլ տեսնում: Ոչինչ, երն մենք շարժվենք, մեզ հետ միասին կշարժենք նաև անշարժներին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1978թ. ծնված Լ.Քերոբյանի մահվան դեպքի առթիվ։
Թուրքական զբոսաշրջային բիզնեսը զգալի կորուստներ է կրում ահաբեկիչների ակտիվության ու Ռուսաստանի ռեակցիայի պատճառով, որը Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ռազմական «Սու-24» ինքնաթիռի վրա հարձակումից հետո սահմանափակիչ միջոցառումներ է կիրառում Անկարայի դեմ, գրում է The Wall Street Journal-ը:
Բջջային կապի ու շարժական ինտերնետի ծառայություններ մատուցող «Օրանժ» ապրանքանիշն այսուհետ հանդես կգա «Յուքոմ» ապրանքանիշի ներքո` փոխելով նարնջագույնը կանաչի: Ապրիլին նախկին «Օրանժ Արմենիա» ընկերության սպասարկման 80 կենտրոնները նորովի հանդես կգան` մատուցելով Յուքոմի ծառայություններ:
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է (World Down Syndrome Day): Այն օրացույցի մեջ ներառվել է 2006 թվականին: «Տրիսոմիա 21-ի հետազոտությունների ֆրանսիական ասոցիացիա»-ն (ՏՀՖԱ), որը հիմնադրվել է 1990 թվականին, ստեղծվել է աջակցելու Դաունի համախտանիշի (Տրիսոմիա 21) մասին բժշկական և գիտական զարգացումներին։ 2005 թվականին Ասոցիացիան որոշում կայացրեց խորհրդանշական օր սա հմանել երրորդ ամսի՝ մարտի 21-րդ օրը:
Դոնի Ռոստովի օդանավակայանի թռիչքուղին վերականգվել է ուղևորատար «Բոինգ-737» ինքնաթիռի կործանումից հետո, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությանը:
«Որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանում իշխանափոխությանը կարող է նպաստել միայն արդար, ազատ ընտրությունների ինստիտուտը, իսկ դա ձեռք է տալիս Արևմուտքին: Մի քանի անգամ փորձեցին, տեսան, որ Հայաստանում գունավոր հեղափոխություն անելու պոտենցիալ չկա»,- ասում է Արմեն Բադալյանը: