Ճշտված տվյալների համաձայն՝ 13 մարդ է զոհվել և 44-ը վիրավորվել են ավտովթարում, որը տեղի է ունեցել Իսպանիայի հյուսիսարևելյան Ֆրեժինալս բնակավայրի АР-7 մայրուղում, հայտնում է BBC-ն: Զոհերը կանայք են:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 308 դեպք:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտարարել է, որ մահապարտը, որը իրեն պայթեցրել էր շաբաթ օրը Ստամբուլի կենտրոնում, եղել է ԴԱԻՇ-ի անդամ, հայտնում է BBC-ն:
Վայոց Ձորի մարզի Խաչիկ համայնքում կենդանու կողմից հոշոտված քաղաքացին 75-ամյա կին է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը՝ նշելով, որ կնոջ վիճակը ծանր է, նա գտնվում է Եղեգնաձորի հիվանդանոցում, սակայն հնարավոր է՝ տեղափոխվի Երևան:
Flydubai ավիաընկերության ղեկավարությունը հայտնել է, որ Դոնի Ռոստովի օդանավակայանում շաբաթ գիշեր կործանված «Բոինգ-737» ինքնաթիռն ուներ օդանավակայանում վայրէջքի փորձ, և որ եղանակային պայմաններն աղետի պահին եղել են նորմալ՝ վայրէջքի համար, հայտնում է BBC-ն:
Սիրիայի կառավարական բանակի եւ «Իսլամական պետության» միջեւ մարտերում հայ զինծառայող է զոհվել։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմական այցով ժամանել է Կուբա: Դա ԱՄՆ նախագահի առաջին պաշտոնական այցն է Կուբա վերջին 88 տարում: Ամերիկացի վերջին նախագահը, ով այցելել է Կուբա, եղել է Քալվին Քուլիջը 1928 թվականին, հայտնում է BBC-ն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Սևանի, Գավառի, Ստեփանավանի, Թումանյանի, ինչպես նաև Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Մարտի 21-ին, ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածը արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 18-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ագոնալ վիճակ» ախտորշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1978 թ. ծնված Վրեժ Մ.-ն և «կլինիկական մահ» ախտորոշմամբ` 1988 թ. ծնված Գագիկ Ճաղարյանը:
Մարտի 21-ին, ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է մի քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:
Թուրինի «Յուվենթուսի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան չի ցանկանում հեռանալ թուրինյան ակումբից:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Սթերլինգը խոսել է կարիերայի, հետագա պլանների և մայրիկի հետ հարաբերությունների մասին:
Ճապոնիան երկար ժամանակ մեկուսացված է եղել աշխարհից` այդ երկրի աշխարհագրական և քաղաքական առանձնահատկությունների պատճառով: Եվ դա նրան յուրահատուկ է դարձրել:
Այս տարի մարտի 21-ից՝ երկուշաբթի օրվանից, Հայոց Եկեղեցում սկսում է Ավագ Շաբաթը` կարևոր շրջան ամեն քրիստոնյայի կյանքում, երբ հիշատակում ենք Հիսուսի կյանքի վերջին դրվագները:
Աշխարհում հազարավոր մարդիկ առերեսվում են մազաթափության խնդրին: Չնայած այն փաստին, որ սեզոնային մազաթափությունը նորմալ երևույթ է, այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ որոշակի գործոնների պատճառով մազերը սկսում են ավելի հաճախ թափվել: Մազերը կարող են թափվել սթրեսից, անառողջ սննդից, հորմոնալ խանգարումներից:
60-ական թվականներին մի շարք գիտնականներ սխալ ենթադրություններ են արել այն մասին, որ մարդկային ուղեղում 4-6 տարեկանից հետո փակվում են զարգացման որոշակի հնարավորություններ: Այդ տեսության համաձայն՝ երեխայի պոտենցիալի մաքսիմալ զարգացման համար խորհուրդ է տրվում ծննդյան օրվանից մինչև երեք տարեկանը նրան ապահովել տարբեր ինֆորմացիաների մեծ ծավալների հասնող հոսքերով: Հենց այս տեսության մասին էր իր «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» գրքում գրել Իբուկա Մասարուն:
Բազմիցս խոսել ենք քրքումի օգտակար հատկությունների մասին: Սակայն վերջերս արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քրքումը նաև հրաշալի կերպով պայքարում է ընկճախտի դեմ:
«Ես չէի ասի, թե Օբաման փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, ես կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ որևէ մեկի հովանու ներքո պրոցեսը չի տեղավորվելու, այլ բան է, որ, երբ Պուտինը հիմք դրեց, այսպես ասած՝ ՌԴ նախագահի հովանու ներքո հանդիպումների ձևաչափին, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, առհասարակ՝ Արևմտյան աշխարհն առնվազն պարտադրված է սիմետրիան վերականգնել, որպեսզի տպավորություն չլինի, թե կա երկու բանակցային գիծ. մեկը՝ համանախագահների հովանու ներքո, մյուսը՝ ՌԴ նախագահի հովանու ներքո: