Իրանցին թարգմանչի հետ շրջում է Էջմիածնի գյուղերով և հայկական ցլեր է առնում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի խմբագրություն էր զանգահարել էջմիածնի գյուղերից մեկի բնակիչը և խնդրում էր ահազանգել, որ խոշոր եղջերավոր անասունների մեծ խմբաքանակ են տանում Իրան։ Նա ասում էր, որ նախկինում ոչխարների մեծ բանակ էին տանում, և դրա պատճառով մի շրջան ոչխարի միսը մեզանում միանգամից շատ թանկացավ, իսկ հիմա ցուլեր են գնում իրենցից։ Պարզվում է՝ իրանցի մի գնորդ է հայտնվել Էջմիածնի գյուղերում, որը բանակցում է գյուղացիների հետ հայկական՝ տեղական ցլերի մեծ խմբաքանակ գնելու և Իրան տեղափոխելու մասին։ Ամենահետաքրքիրն այն է, որ իրանցին ասել է, թե ինքնաթիռով է տանելու, հատուկ այդ նպատակով Դուբայից վարձակալած ինքնաթիռով, որը մոտ 40 տոննա տարողության բեռ է տեղափոխելու։ Մեր զրուցակցի խոսքով, իրանցին թարգմանչի հետ շրջում է Էջմիածնի գյուղերով և բանակցում հայկական ցլեր ունեցողների հետ։ Եվ իրենք ոչ թե ուրախանում են, որ իրենց անասունը հարմար գնով կվաճառեն, այլ դրա մեջ վտանգ են տեսնում, նորից գները կբարձրանան, ցլերի քանակը կնվազի, և հետագայում իրենք խնդիրներ կունենան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: