Ալցհեյմերի հիվանդության բուժումը լիարժեք վերականգնում է հիշողության գործառույթը
Ավստրիացի գիտնականները ստեղծել են ոչ-ինվազիվ ուլտրաձայնային տեխնոլոգիա, որը մաքրում է ուղեղը նևրոտոքսիկ ամիլոիդային վահանիկներից: Դրանք պատասխանատու են Ալցհեյմերով հիվանդների հիշողության կորստի և ճանաչողական գործառույթի անկման համար:
Եթե մարդը հիվանդ է Ալցհեյմերով, ապա դա սովորաբար երկու տեսակի ախտահարման հետևանք է, դրանք են՝ ամիլոիդային վահանիկները և նյարդաթելերի հանգույցները:
Ամիլոիդային վահանիկները տեղավորվում են նյարդաթելերի արանքում և բետա-ամիլոիդ մոլեկուլների խիտ խումբ կազմելով՝ վերածվում են սպիտակուցի կպչուն տեսակի, որոնք իրենց հերթին՝ մեկը մյուսի հետ կպչելով՝ դառնում են վահանիկ:
Նյարդաթելային հանգույցները հայտնվում են ուղեղի ներվային բջիջների ներսում: Սա պայմանավորված է տաու-սպիտակուցների վատորակությամբ, որոնք դանդաղորեն վերածվում են քայքայման ոչ ենթակա զանգվածի: Այն վերածվում է մանր կծիկների, որոնք կոչվում են միկրոգլանակ, որը խմբում է բոլոր ոլորված նյարդաթելերը, որոնք խանգարում են անհրաժեշտ նյութերի, այդ թվում՝ նաև սնուցող և օրգանական նյութերի տեղաշարժին: Դա նման է փոշեծծիչի խողովակն ամուր ոլորելուն:
Մինչ օրս չկա որևէ տեսակի պատվաստանյութ կամ կանխարգելիչ միջոց Ալցհեյմեր հիվանդության դեմ, որով Ավստրալիայում տառապում է՝ 343000, իսկ ողջ աշխարհում՝ 50 միլիոն մարդ: Մեծ պայքար է տարվում դրա դեմ որևէ բուժում գտնելու համար՝ սկսած նրանից, թե ինչպես կարելի է հիվանդի ուղեղում վերականգնել դեֆեկտիվ ամիլոիդային վահանիկները և թայ սպիտակուցները: Այժմ Քուինսլենդի Ուղեղի ինստիտուտից մի խումբ գիտնականներ այս խնդրին լուծում են առաջարկում:
Science Translational Medicine թերթում հրատարակված հոդվածը նկարագրում է որոշակի ուլտրաձայներ օգտագործելով հիվանդությունը բուժելու տեխնոլոգիան, որը կոչվում է կենտրոնացված թերապևտիկ ուլտրաձայն: Դրանք ոչ-ինվազիվ ճառագայթների ձայնային ալիքներն են ուղեղի հյուսվածքներում: Այդ ձայնային ալիքները շատ արագ տատանվելով՝ կարող են նրբորեն բացել դեպի ուղեղ հոսող արյան արգելքը: Դա իրենից ներկայացնում է մի շերտ, որ պաշտպանում է ուղեղը բակտերիաներից և խթանում է ուղեղի միկրոգլիալ բջիջներն ակտիվացնելուն: Միկրոգլիալ բջիջները հիմնականում ոչ անհրաժեշտ նյութերը հեռացնող բջիջներ են: Այսպիսով դրանք կարող են մաքրել թունավոր բետա-ամիլոիդ վահանները, որոնք Ալցհեյմերի հիվանդության ամենավատ ախտանիշերի պատասխանատուն են:
Համաձայն ուսումնասիրող խմբի զեկույցի՝ 75% մկների ուղեղի գործառույթը վերականգնվել է՝ ուղեղի շրջակա հյուսվածքներին ոչ մի տեսակ վնաս չհասցնելով: Փորձարկման մասնակից մկների 75%-ի մոտ վերականգնվել է հիշողությունը:
«Մենք չափազանց հուզված ենք Ալցհեյմերի բուժման նորարարությունների համար, որոնք չեն պահանջում թմրադեղերի օգտագործում: «Բեկում» բառը երբեմն չարաշահում են, բայց այս դեպքում իրոք կարծում եմ, որ մեր մոտեցումն այս հիվանդության բուժմանը հիմնաքարային մոտեցում ցույց տվեց: Եվ ես մեծ ապագա եմ տեսնում այս մոտեցման համար»,- մամլո ասուլիսի ժամանակ ասել է ուսումնասիրող խմբի անդամ Jürgen Götz-ը:
Խումբը նշում է, որ նրանք սկսում են փորձարկումներն ավելի բարձր կենդանատեսակների վրա, ինչպես, օրինակ, ոչխարների, և հույս ունեն մարդկային փորձարկումները սկսել 2017 թվականին:
Նյութը հրապարակման պատրաստեց Սուսան Մանուկյանը