
Սկրաբ աղիների համար. մինուս 11 կգ

Եթե ցանկանում եք աղիները մաքրել ավելորդ տոքսիններից և ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից, ապա մեկ ամսվա ընթացքում ստիպված կլինեք բնական «սկրաբ» ուտել: Արդյունքում՝ մեկ ամիս անց հայելու մեջ նայելիս՝ ձեզ չեք ճանաչի: Դեմքի գույնը, մազերը, մաշկն ու եղունգները գերազանց տեսք կունենան, իսկ որովայնի ավելորդ ճարպերն ու կիլոգրամները կհեռանան:
Բաղադրություն
- 5 ճ/գ վարսակի փաթիլներ
- 5 ճ/գ ջուր
- 1 ճ/գ կաթ (կամ 1թ/գ սերուցք)
- 1 թ/գ մեղր
- 5 ընկույզ
Գիշերը 5 ճ/գ վարսակի փաթիլների վրա 5 ճ/գ սառը ջուր լցրեք: Առավոտյան փաթիլներին ավելացրեք 1 ճ/գ կաթը, 1 թ/գ մեղրն ու 5 ընկույզը: Ամբողջը լավ խառնեք, ուտելիս լավ ծամեք: Սա ուտելուց հետո 3 ժամ ոչինչ մի կերեք ու թեյ կամ սուրճ մի խմեք: 3 ժամ անց կարող եք խմել այդքան սպասված սուրճը:
Եղեք առողջ և գեղեցիկ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը