Բաժիններ՝

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հասանելի է դարձրել բոլոր ուսումնական նյութերը

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT) հասանելի է դարձրել լիարժեք ուսումնական ծրագիրը, 32 դասընթացների տեսադասախոսությունները, համառոտագրությունները, քննություն հարցերը և հուշաթերթիկները:

Առաջարկված առարկաների շարքում են «Մարդաբանությունը», «Կենսաինֆորմատիկան», «Ճարտարապետությունը», «Աստղանավորդությունը», «Գենդերային հետազոտությունները», «Մաթեմատիկան» և այլն:

Յուրաքանչյուր դասընթաց ունի վիդեո, աուդիո, անգլերեն ենթագրեր, շնորհանդեսներ, հանձնարարականներ և դրանց լուծումները` pdf ֆորմատով: Կան նաև դասընթացների թարգմանությունները չինարեն, թուրքերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ուկրաիներեն լեզուներով: Ռուսերեն թարգմանությամբ դասընթացները դեռևս չկան:

Բոլոր նյութերը հասանելի են MIT OpenCourseWare-ում:

Սա, իրոք, շռայլ պարգև է, քանի որ MIT-ում մեկ ուսումնական տարվա արժեքը կազմում է 63.250 դոլար: MIT-ը գտնվում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում և համարվում է աշխարհի լավագույն տեխնոլոգիական համալսարաններից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս