Բաժիններ՝

Անկարան Ջեյհան նավթամուղի վրա պայթուցիկ սարքեր է գտնել

Ջեյհան պարսկական նավթամուղը դադարեցրել է աշխատանքները փետրվարի 17-ին հայտնաբերված պայթուցիկ սարքերի պատճառով: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը:

Թուրքական իշխանությունները մեղադրում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ակտիվիստներին՝ երկրի հարավ-արևելքում՝ Շիրնակ նահանգի Իդիլ շրջանում խողովակաշարի մի հատվածը պայթեցնելու մեջ: Հրդեհից հաջողվել է խուսափել, քանի որ նավթի մատակարարումը նավթամուղով այդ պահին արդեն դադարեցված էր:

Թուրքական կողմը հայտարարել է, որ մասնագետները միջոցներ են ձեռնարկել՝ վերականգնելու նավթամուղի աշխատանքը բնականոն ռեժիմով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29