
«Լեսթերի» մարզիչ Կլաուդիո Ռանիերին ցանկանում է գնել «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտիին

ԱՊԼ-ի առաջատարները հույս ունեն, որ Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի փորձը կօգնի «աղվեսների» եվրագավաթներում:
Նախորդ շաբաթ Տոտտին հանվեց «Պալերմոյի» դեմ խաղի հայտացուցակից Լուչանո
Սպալետիի հասցեին հնչեցրած քննադատության պատճառով:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, Տոտտիի հետ կապի մեջ է մտել Կլաուդիո Ռանիերին, ում մոտ հռոմեական ակումբում աշխատելու տարիներին (2009-2011) լավ հարաբերություններ են ձևավորվել «Ռոմայի» ավագի հետ: «Լեսթերում» պատրաստ են օգնել 39-ամյա կիսապաշտպանին՝ երկարաձգել կարիերան` նրա հարուստ խաղային փորձի դիմաց:
Տոտտին «Ռոմայի» կազմում անցկացրել է 749 հանդիպում և խփել է 300 գոլ:
Ընթացիկ մրցաշրջանում նա 5 անգամ է հայտնվել դաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը